ԱՄՆ Փոստային ծառայությունը (USPS) սնանկանալու եզրին է`ֆինանսական տարվա 9 ամսվա արդյունքում ընկերության մաքուր վնասը կազմել է 5.7 միլիարդ ԱՄՆ դոլար, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 5.4 միլիարդի փոխարեն:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, USPS-ն զգուշացրել է, որ կարող է կառավարության հանդեպ իր պարտավորությունների մասով դեֆոլտ հայտարարել, եթե կոնգրեսը մերժի ծառայությանը աջակցելու ծրագիրը:
Ընկերությունը, որը պետական աջակցությունից չի օգտվում, վերափոխման փուլում է գտնվում: Էլեկտրոնային նամակագրության տարածումը շատ լուրջ բացասական ազդեցություն ունի փոստային առաքումների ծավալի վրա: Ներկայումս ընկերության ղեկավարությունը քննում է 32 000 փոստային բաժանմունքներից 3 700- ի փակման հնարավորությունը:









































