Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2011 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 454 մլրդ 190 մլն դրամ:
Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել 12.8%-ով:
Ըստ 2011 թվականի հունիսի տվյալների՝ ՀՀ-ում մշակող արդյունաբերությունը արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներով առաջին տեղում է՝ 58 մլն դրամ ցուցանիշով, որը ընդհանուր ցուցանիշի մեջ կազմում է 66.5%:











































