Saturday, 08 06 2024
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»

Հայ-արաբական ռազմավարական կորի հեռանկարը

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 11-ին այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ: Այցը անկասկած բավականին կարևոր է մի շարք առումներով և պատճառներով:

Արաբական աշխարհը Հայաստանի համար պետք է լինի արտաքին քաղաքական և անվտանգային ռազմավարական ուղղություն: Այստեղ անշուշտ առանցքայինը լոկ այդ աշխարհի և Թուրքիայի ներկայիս խնդիրները չեն, այն չէ, որ արաբական երկրները այսօր Թուրքիայի քաղաքականության կոշտ ընդդիմախոսներ են և ձևավորում են հակաթուրքական որոշակի կոալիցիա: Թեև այդ հանգամանքն էլ իհարկե ունի հիմնարար նշանակություն Հայաստանի շուրջ ներկայիս անվտանգային, ռազմաքաղաքական միջավայրի համատեքստում: Իհարկե, այդ հանգամանքը Երևանի համար պետք է դիտարկվի իբրև միջոց՝ թե՛ Թուրքիային զսպելու հավելյալ մեխանիզմների տրամաբանության շրջանակում, թե՛ նաև այդպիսով Թուրքիային Հայաստանի հետ երկխոսության, ոչ թե շանտաժի ու սպառնալիքի քաղաքականության դաշտ բերելու համար: Իհարկե, դա բավականին բարդ և ժամանակատար խնդիր է, բայց դրա լուծման ուղղությամբ քայլերը Հայաստանին պետք են:

Միևնույն ժամանակ, հակաթուրքական այդ գործոնը չպետք է լինի Հայաստանի և արաբական աշխարհի հետ հարաբերության հիմնական կամ նույնիսկ գերակա շարժիչը: Արաբական աշխարհը համաշխարհային քաղաքականության շրջանակում ունի առանցքային աշխարհակարգային դերակատարում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով: Այդ առումով Հայաստանը գտնվում է քաղաքական և անգամ քաղաքակրթական շահերի որոշակի ընդհանրություն ձևավորող վեկտորի վրա, և այստեղ արաբական պետությունների հետ պետք է կառուցել ռազմավարական երկխոսություն լայն ճակատով ու հեռանկարով, որպեսզի նաև հայ-արաբական հարաբերությունը չդառնա հայ-թուրքական հարաբերության հետ կապված հեռանկարի պատանդ:

Միաժամանակ, ընթացիկ քաղաքական զարգացումների առումով Հայաստանի համար բավականին զգայուն կետեր են պարունակում երկու գործընթաց՝ արաբա-իսրայելական հաշտեցման գործընթացը, դրա ներկայիս վիճակն ու հեռանկարները: Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ մարտի 11-ին Աբու Դաբի է մեկնում նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, այն էլ՝ Իսրայելում խորհրդարանի արտահերթ ընտրությունից տասն օր առաջ: Դա լինելու է Նեթանյահուի առաջին այցը Միացյալ Էմիրություններ:

Հայաստանի արտգործնախարարի՝ Էմիրություններ այցի համատեքստում առանձնահատուկ մեկ այլ հանգամանք է այն, որ շաբաթներ առաջ հանգուցալուծվեց Կատարի և արաբական մյուս պետությունների միջև լարվածությունը, ինչը ևս ռեգիոնալ անվտանգային միջավայրի վերափոխման շոշափելի, Հայաստանի համար ողջունելի միտում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում