Saturday, 08 06 2024
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»

«Այդ պատնեշը պետք է հաղթահարել ու սերտացնել հարաբերությունները արաբական աշխարհի հետ». Արա Այվազյանի ուշագրավ այցը ԱՄԷ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այց է կատարելու Արաբական Միացյալ Էմիրություններ: Մարտի 11-ին կկայանան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով մշտապես կարևորել է Հայաստանի համագործակցությունն արաբական աշխարհի հետ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց նախարարի կատարելիք այցն ու նշեց. «Եթե  մենք շարունակելու ենք մեր բազմավեկտոր դիվանագիտական  գործունեությունը, արաբական աշխարհի հետ գործակցությունը դրա ամենակարևոր  ուղղություններից մեկն է։ Դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն այնպիսի երկրների հետ, որոնց հետ  առ այսօր դրանք չեն հաստատվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի, մի շարք այլ պետությունների հետ ևս։ Այդ պատնեշը պետք է հաղթահարել ու սերտացնել հարաբերություններն արաբական պետությունների, իսլամական աշխարհի հետ»։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ Հայաստանի  սերտ համագործակցությունը արաբական պետությունների հետ կարևոր է  մի քանի պատճառով. «Առաջինը՝ կա երկկողմ հարաբերությունների հարց։ Այդ երկրները կարող են նեցուկ լինել տնտեսական, նաև քաղաքական հարաբերությունների համագործակցության ճանապարհին։ Երկրորդ՝ նկատի ունենալով մեր ծանր իրավիճակը՝ կապված հետպատերազմյան իրավիճակի ու կապիտուլյացիայի հետ, Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, տարածքային ամբողջականության, անվտանգության խնդիրները, Արցախի կարգավիճակի հարցը, գերիների հարցը, այս համագործակցությունը կարող  է նպաստել հակաթուրքական դաշինքներին միանալու տեսակետից։ Մենք գիտենք, որ Սաուդյան Արաբիան, մի շարք այլ արաբական երկրներ՝ Սիրիան, Լիբիան, ոչ բարենպաստ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Չգիտեմ, թե որքանով այսօր կան այդ հնարավորությունները, բայց խնդիրները շատ կարևոր են, ու պետք է մենք դրանք հնարավորինս զարգացնենք։ Ես այդ այցը միանշանակ ողջունում եմ»։

Արդյոք Հայաստանն այսօր այն իրավիճակո՞ւմ է, որ կարող է իրեն թույլ տալ միանալ հակաթուրքական դաշինքներին, և ինչպիսի՞ն կլինի արձագանքն այդ դեպքում, մեր զրուցակիցն ասաց. «Հարցը կարևոր է, արդյոք Հայաստանը կգնա՞ դրան, ու ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը։ Իմ կարծիքով՝ Հայաստանն ինչ էլ անի, Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հակահայկական քաղաքականությունը չեն փոխելու։ Փոխվում է ոչ թե ստրատեգիան, այլ տակտիկան։ Ադրբեջանցիներն այնքան չէ, որքան թուրքերը հիմա ասում են մոտավորապես հետևյալը. «եթե իրենց լավ պահեն, սա կլինի, նա կլինի, կբարեկամանանք և այլն»։ Բայց ես անընդհատ շեշտում եմ, որ սա քաղաքական բլեֆ է։ Դրան գնալը կհակասի մեր ազգային շահերին։ Եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, ապա մի շարք խնդիրներ պետք է լուծենք։ Նախևառաջ՝ ամրապնդենք մեր անվտանգությունը, հզորացնենք ռազմական պոտենցիալը։ Հիշո՞ւմ եք Ալիևի վերջին ասածներն այն մասին, թե ինչո՞ւ է Հայաստանին պետք բանակի ռեստավրացիա կամ վերականգնում, չէ՞ որ  տարածաշրջանում խաղաղություն է։ Նրանց ամբողջ լոկոմոտիվը դա է՝ խաղաղություն։ Նրանք այդ    խաղաղության քողի տակ կարող են նախ գրավել Հայաստանը, վերացնել մեր երկիրը ու  իրացնել իրենց պանթուրքիստական քաղաքականությունը։ Գալով հարցին՝ արդյոք եթե մենք այդ դիրքորոշումը որդեգրենք, այլ վտանգների առաջ չե՞նք կանգնի։ Ես կարծում եմ, որ դրանից էական ոչինչ չի փոխվի։ Նայեք Ֆրանսիայի նման երկրի ու Թուրքիայի հարաբերությունների դինամիկան։ Մի քանի օր առաջ Էրդողանն ասաց, որ պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Կան շատ լուրջ վերլուծականներ առ այն՝ չէ՞ որ ահաբեկչության կնքահայրը հենց ինքն է հանդիսանում, նա է Լիբիա ահաբեկիչներ ուղարկել, մի քանի հազար էլ ուղարկել է  Կովկաս, որոնք պատերազմից հետո շարունակում են ամրապնդվել այստեղ ու վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար»։

Նավասարդյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է լուրջ վերլուծություններ անի՝ որտեղ կարող է կորցնել և որտեղ շահել. «Պետք է լրջորեն քննարկենք՝ ինչքանով է մեզ ձեռնտու արաբական աշխարհի հետ համագործակցությունը, գնո՞ւմ ենք առաջ, թե՞ մնում մշուշի մեջ։ Իմ խորին համոզմամբ՝ պետք է վերանայվի մեր արտաքին քաղաքականությունն իր ամբողջ բովանդակությամբ։ Պետք է լրջորեն վերանայել ապաշրջափակման  մասին դրույթը, որը տեղ է գտել նոյեմբերի 9-ի համաձայնագրում։ Վստահ եմ ՝  մենք դրանից ոչինչ չենք շահելու։ Ինչո՞ւ եմ ես անընդհատ շեշտում, որ պետք է իշխանության գա նոր վարչակարգ, որովհետև սրանք այլևս չեն կարող այդ դրույթները վերանայել։ Բայց ես վստահ եմ, որ այդ հայտարարությունը վերախմբավորման, վերաբանակցման կարիք ունի։ Եթե Ռուսաստանը չեզոք է, Թուրքիան ու Ադրբեջանը ինչ-որ տեղ նեցուկ են կանգնում այսօրվա իշխանություններին, որովհետև  մտածում են՝ եթե գա այլ իշխանություն, հնարավոր է՝ կրակի դադարեցման, այսպես կոչված, համաձայնագիրը, որը, իմ կարծիքով, համաձայնագիր էլ չի, չեղարկվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում