Այս իրավիճակը այնպես պետք է հանգուցալուծվի, որպեսզի պահպանվի կայունություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում զինված հեղաշրջում չի կարող տեղի ունենալ․ «ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում շատ վտանգավոր է: Չպետք է թույլ տալ, որ բանակը ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ»:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքներին ու փողոց փակելուն, պատգամավորը նկատեց․«Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում հավաքվել է փոքրաթիվ զանգված․ Նրանց միակ շանսը իրավիճակի սրումն է»: