Freedom House կազմակերպությունը վրդովմունք է հայտնել Յուլյա Տիմոշենկոյի կալանավորման կապակցությամբ և պահանջել է նրան անհապաղ ազատել. «Սա գործողություն է, որը զուրկ է որևէ հեղինակությունից թե միջազգային հանրության աչքերում, և թե բազմաթիվ ուկրաինացիների շրջանում: Սա Յուլյա Տիմոշենկոյի և այլ առաջատար քաղաքական ընդդիմադիր գործիչների անդադար հետապնդման վերջին ռաունդն է»: Հայտարարությունը ուշադրություն է հրավիրում նաև ընթացակարգային լուրջ խախտումների վրա: «Ուկրաինական օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի այդպիսի բողոքներ ներկայացվեն վկաներին հարցաքննելու ժամանակ»,- օրինակ է բերվում հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքի տակ առնելը, ինչը նրա կողմնակիցների բուռն բողոքների պատճառ է դարձել:









































