Tuesday, 21 07 2026
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան

Կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական. Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը և երկրի կառավարման մոդելի փոփոխությանը։ Վարչապետը նշեց, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելի։ «Ի վերջո պետք է խոստովանել, որ 2015-ին գրված և 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունն ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մինչ այդ, կան հոդվածներ Սահմանադրության մեջ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, և դրանք կարելի է փոխել ԱԺ-ի քվեարկության միջոցով»,- այս մասին հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարին էր Հայ ազգային կոնգրեսը կոչ անում սահմանադրական փոփոխություններ իրականացել և անցում կատարել կիսանախագահական կառավարման։ Ըստ ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը պետք է սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը դառնա։

Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, նշեց, որ ՀՀ շահերի տեսակետից լավագույն որոշումն է ունենալ կիսանախագահական կառավարման համակարգ, սակայն լավատես չէ, որ իշխանությունը ամեն դեպքում կգնա դրան. «Մենք այս 3 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ խոստումներ իշխանություններից, որոնցից ոչ մեկը չի իրականացվել։ Բայց ես շատ կարևոր եմ համարում սահմանադրական փոփոխությունները, քանի որ մենք վերջին 3 տարվա ընթացքում 5-6 քաղաքական ճգնաժամ ենք ունենում գործող Սահմանադրության պատճառով, որը Հրայր Թովմասյանը գրել էր Սերժ Սարգսյանի համար, բայց իրենք չէին կանխատեսում, որ կարող էին այսպիսի պրոցեսներ տեղի ունենալ։ Իրենք ավելի հանգիստ կառավարման տեսլականով էին գրել այս Սահմանադրությունը, բայց հեղափոխությունից հետո պարզվեց, որ Հայաստանի նման երկրներում չի կարող խորհրդարանական կառավարման համակարգ լինել։ Դա իր ազդեցությունը ունեցավ նաև պատերազմում մեր ձախողման վրա։ Այսինքն՝ բոլոր ասպեկտներով մենք գալիս ենք, հանգում ենք նրան, որ մեզ անհրաժեշտ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգ, որտեղ հստակ դերերի բաշխում կլինի»,- ասաց Հովհաննիսյանը։

Գործող Սահմանադրության խնդրահարույց կետերից են նաև արտահերթ ընտրությունների գնալու խոչընդոտները, երբ դրա համար հարկավոր է, որ վարչապետը անպայման հրաժարական տա, նոր դրանից հետո խորհրդարանական ոչ մի խմբակցություն վարչապետ չառաջադրի, որից հետո խորհրդարանը ցրվի, ու ընտրություններ լինեն։ «Բայց ինչպես երևում է՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է գնալ այդ քայլին, քանի որ մտածում է, որ գուցե ինչ-որ մեկը կառաջադրվի ու, հնարավոր է, հետո «Իմ քայլի» պատգամավորների մի մասին գնեն ու այդպիսով խորհրդարանով վարչապետի հարցը լուծվի։ Իսկ ստեղծված իրավիճակում սահմանադրական փոփոխությունները կոմպրոմիսային տարբերակ է և այլևս անհրաժեշտություն չի առաջանալու ոչ խորհրդարան ցրելու, ոչ վարչապետի հրաժարականի․ հանրաքվեով լինում է նոր Սահմանադրություն և կիսանախագահական համակարգի հաստատվելուց հետո 2-3 ամսվա մեջ կանցկացվի նոր նախագահական ընտրություն, որի արդյունքում Հայաստանում կձևավորվի նոր իշխանություն։ Այլ կերպ ասած՝ կիսանախագահականի անցնելու առաջարկը անելանելիությունից ինչ-որ ձև դուրս գալու առաջարկ է, որից, ինչ-որ պահից իշխանությունը կարող է հրաժարվել, եթե այլևս վտանգներ չլինեն։ Մենք այս տարիների ընթացքում տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի խոստում չի կատարվել։ Հետևաբար, ոչ մի երաշխիք էլ չկա, որ այս մեկը կիրականացվի»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ցավով է արձանագրում, որ իշխանությունները նոր են գիտակցում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, նոր են հասկանում, որ գործող Սահմանադրությունը ճգնաժամեր առաջացնող Սահմանադրություն էր։ «Այս Սահմանադրությունը ստեղծվել և պարտադրվել էր միակուսակցական կառավարման համակարգի համար, և այդ տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը գնաց երրորդ անգամ իշխանության ղեկավար դառնալու ճանապարհով՝ ընտրվելով վարչապետ։ Մենք նաև հեղափոխությունից հետո ասացինք, որ օրակարգային թիվ մեկ հարցը պետք է լինի Սահմանադրությունը փոփոխելը, քանի որ այս Սահմանադրությունը չէր կարող երաշխավորել ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության վերականգնումը։ Այս Սահմանադրությունը չունի նման նպատակ։ Այս Սահմանադրության միակ նպատակը միանձնյա կառավարում ապահովելն է։ Ցավալի է, որ դեռևս հեղափոխությունից հետո իշխանությունը չլսեց մեզ ու չգնաց սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- ասաց Սաքունցը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ բազմիցս է ապացուցվել, որ այս Սահմանադրությունը խոչընդոտ է նաև բարեփոխումների իրականացման հարցում։ Դատաիրավական բարեփոխումներ, վեթինգ իրականացնելիս բախվեցինք այդ խնդրին, որ Սահմանադրությունը խոչընդոտներ է պարունակում, Սահմանադրական դատարանի խնդրի ժամանակ նույնպես, օրերս Գլխավոր շտաբի հետ կապված խնդրի ժամանակ նույն պատկերն է։ «Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս Սահմանադրությունը բացառապես ճգնաժամեր է առաջացնում։ Ճգնաժամ սահմանադրական ինստիտուտների միջև, և որևէ լուծում նույն Սահմանադրությամբ չի առաջարկվում։ Ես հարց եմ տալիս՝ է՞լ քանի խնդրի պետք է բախվեր իշխանությունը, որ հասկանար, որ այս Սահմանադրությունը պիտանի չէ։ Ցավոք սրտի, չի գիտակցվել, չի հասկացվել Սահմանադրության անհրաժեշտությունը»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ անցած տարի ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ փակուղու առաջ կանգնեց այն պատճառով, որ ի սկզբանե ձևակերպված չէր խնդիրը։ Պետք էր խնդիր դնել ունենալ իշխանությունների տարանջատման և փոխզսպման մեխանիզմներ, խնդիր պետք է լիներ ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը կապահովեր և կերաշխավորեր իրավունքի գերակայության սկզբունքը, և դրան համապատասխան սահմանադրական մարմինների գործառույթները լուծումներ կտային սահմանադրական մարմինների հարաբերությունների ձևավորմանը»,- ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է կիսանախագահական կառավարման համակարգին, ապա Սաքունցի խոսքերով, կարևոր չէ՝ նախագահն ուղղակի է ընտրվում, թե անուղղակի, այլ կարևոր է, որ երաշխավորված է իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքը, երաշխավորված է պառլամենտական արդյունավետ վերահսկողությունը, երաշխավորված է դատական իշխանության անկախությունը։ «Առաջնահերթ այս խնդիրները պետք է ձևակերպվեն որպես Սահմանադրության մակարդակով լուծվելիք խնդիրներ, և ոչ թե պետք է առաջ մղվի կառավարման մոդելի հարցը՝ նախագահական, կիսանախագահական, թե պառլամենտական։ Կարևոր է ոչ թե անվանումը, այլ բովանդակությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում