Monday, 15 06 2026
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս

Նալբանդյան 106/1, Կոմիտաս 5, Պուշկին 38 հասցեներում կառուցապատման խնդիրների քննարկումը Երևանի գլխավոր ճարտարապետի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Նալբանդյան 106/1 և Կոմիտասի 5 հասցեների հարակից շենքերի բնակիչների ու ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ քննարկեցին հիշյալ հասցեներում դադարեցված քաղաքաշինական ծրագրերին առնչվող հարցեր:

Հուլիսի 28-ին տեղի ունեցած առաջին քննարկման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկով պայմանավորվածություն էր ձեռքբերվել՝ երկրորդ հանդիպման ընթացքում քննարկել կոնկրետ գաղափարներ և առաջարկներ՝ հաշտեցնելու համար բոլոր կողմերի՝ բնակիչների, կառուցապատողների և Երևան համայնքի շահերը և գտնել ընդունելի լուծումներ: Այդպիսի առաջարկներից մեկն էլ ներկայացվեց քննարկման մասնակիցներին: Բնակիչները պնդեցին, որ համաձայն չեն իրենց բակերում բարձրահարկ շենքերի կառուցմանը, ինչը կվատթարացնի շրջակա միջավայրը և կվնասի կենսական պայմաններին:

«Ժառանգության» ներկայացուցիչները բարձրացրեցին Երևան քաղաքում կառուցապատման հայեցակարգին ու ռազմավարությանն առնչվող հարցեր, հիմնավորումներ ներկայացրեցին քաղաքի կենտրոնում, այն էլ՝ բակային տարածքներում բարձրահարկ շենքերի կառուցման աննպատակահարմարության վերաբերյալ: Առաջարկվեց քաղաքի պահուստային ֆոնդերից ներդրողներին կառուցապատման համար տրամադրել այլ տարածքներ: Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ աշխատում են նման հայեցակարգ ձևակերպելու ուղղությամբ և իր հերթին շարադրեց սեփական պատկերացումները դրա կապակցությամբ:

Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված քաղաքաքաշինական ծրագրի կապակցությամբ Նարեկ Սարգսյանն առաջարկեց աշխատանքները շարունակել հավասարակշռված լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք բնակիչների ներկայացուցիչներին կներկայացվեն հաջորդ քննարկմանը: Նա նաև տեղակցրեց, որ իր ուշադրության կենտրոնում է գտնվում Պուշկին 38 հասցեի հարցը և կառուցապատողին կոնկրետ առաջարկներ կներկայացվի օգոստոսի երկրորդ կեսին: Ծանոթանալով Կոմիտաս 5 հասցեի հետ կապված խնդիրներին, Նարեկ Սարգսյանը նշեց, որ առաջիկա օրերին ստուգայցով կլինի նաև նշված տարածքում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և լուծումներ գտնելու նպատակով:

Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը Ստեփան Սաֆարյանին հայտնել էր, որ Վիշապի պուրակների խնդրով սպառիչ լուծում է տրված՝ կառուցապատողին առաջարկվել է համարժեք այլ տարածք, և նման լուծումները բացառված չեն նաև այլ վիճահարույց քաղաքաշինական ծրագրերի դեպքում ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում