Wednesday, 24 06 2026
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների և ԼՂ-ի կարգավիճակի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը Հայաստանին և Արցախին վերաբերվող թեմաներից խոսել է փետրվարի 26-ին արտասահմանյան լրագրողների համար հրավիրված ասուլիսում:

Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին` Ալիևը նշել է, որ դրանք Հայաստանի ներքին գործն են:

«Հայաստանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ ներքին գործընթացների վերաբերյալ։ Մենք երբեք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին, առավել եւս նման զգայուն պահի: Սակայն Ղարաբաղի պատերազմից հետո արդյունքները մնում են անփոփոխ, և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահպանվում է ու պետք է կատարվի», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարության մեծ մասն արդեն կատարված է, սակայն կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները:

Ալիևը նաև չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները:

Խոսելով հայ գերիների վերադարձի խնդրի մասին` Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին:

«Մենք նրանց վերադարձրել ենք բոլոր գերիներին և զոհված զինվորների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվել է ավելի քան 1000 մարմին», – ասել է նա ՝ հավելելով, թե «Ադրբեջանում են գտնվում միայն դիվերսանտները»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտությունն ավարտված է, և Բաքուն լուծել է այդ հարցը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, իբր, հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում