Ինչպես հայտնում է Forbes ամսագիրը՝ հղում անելով Օքսֆորդի համալսարանի մամուլի ծառայությանը, անհայտ հակերները կոտրել են համալսարանի կառուցվածքային կենսաբանության բաժանմունքի համակարգչային համակարգը, որը զբաղվում է կորոնավիրուսի ուսումնասիրությամբ:
«Strubi լաբորատորիայի խնդիրը մեկուսացված է, միջադեպը չի ազդել համալսարանի կողմից իրականացվող կլինիկական հետազոտությունների վրա … Կիբեռանվտանգության ազգային կենտրոնն արդեն միացել է այս կիբերհարձակման հետաքննությանը»:










































