Tuesday, 30 06 2026
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ձախողումները շարունակվում են. Մինչ մեր երկրում իշխանության կռիվ է՝ ինչ է անում Ադրբեջանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ վաղ առավոտյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր. «Իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»:

Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ… Օնիկ Գասպարյանը կա՛մ պետք է ինքնակամ հեռանա, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման միջնորդությունը»:

Նախքան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել, այդ թվում և՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, և քննարկել են նախ արտահերթ ընտրությունների գնալու հարցը, ապա վերլուծել են, թե ինչու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ ՀՀ իշխանությունների դեմ:

Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա, ինչն էլ հանգեցրել է նման զարգացումների, սակայն իրենք չպետք է տրվեն ռուսական ճնշումներին։

Ու այս իրավիճակում ուշագրավ զուգադիպությամբ արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն` հայտարարելով. «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»։

Ընդդիմությունն էլ հայոց բանակին աջակցելու նպատակով երեկվանից փակեց Բաղրամյան պողոտան և սկսեց շուրջօրյա նստացույց Բաղրամյան պողոտայում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ու մինչ մեր երկրում իշխանության կռիվ է, կառավարությունն էլ չի պատրաստվում ո՛չ հրաժարական տալ, ո՛չ էլ արտահերթ ընտրությունների գնալ առկա լարվածությունը թոթափելու համար, մեր հարևան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանի կառավարության և «Անգլո Աժիան Մայնինգ» (Anglo Asian Mining plc) ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել Սոթքի, Կաշենի և Վեջնալի (Զանգելան) հանքավայրերը։

Սրանք, նկատենք, մինչև արցախյան սեպտեմբերից սկսված պատերազմը շահագործվել են հայկական «Գեոպրոմայնինգ Գոլդ» (Սոթք) և «Վալլեքս Գրուպ» (Կաշեն) ընկերությունների կողմից, որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։

Բայց պատերազմում կրած մեր խայտառակ պարտությունից երեք ամիս անց մեր պահանջատիրության բացակայության պայմաններում Ադրբեջանը բրիտանական ընկերությանը տվել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները: Դե ինչ, սպասենք նորանոր տապալումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում