Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Անկանխիկ ու անհպում վճարումները մեր կյանքում արդեն կայուն դիրք են գրավել․ դրանք գնումների ընթացքն ավելի պարզ և հարմար են դարձնում։ Այս ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունի Idram և IDBank բիզնես ալյանսը, իսկ Իդրամի՝ QR անհպում վճարումների համակարգը հայաստանյան շուկայում նմանատիպ հարթակներից առաջատարն է։

Սակայն շուկայում կան այնպիսի ոլորտներ կամ սեգմենտներ, որտեղ, առանձնահատկությունից ելնելով, կանխիկը, թվում է՝ պետք է պահպանվի։ Խոսքը, մասնավորապես, ռեստորաններում և սրճարաններում ընդունված թեյավճարների մասին է։ Իդրամում, սակայն, վստահեցնում են, որ QR-ով հաշիվը փակելիս թեյավճարը նույնպես հաջողվել է էլեկտրոնային դարձնել․ ավելին՝ ներկայում էլեկտրոնային թեյավճարը հաջողությամբ գործում է և զարգանում։

Հայաստանյան իրականությանն արդեն լավագույնս ինտեգրված էլեկտրոնային թեյավճարի ծառայության մասին պատմում է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

  • Պրն․ Յոլյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ի՞նչ է էլեկտրոնային թեյավճարը։
  • Վստահ եմ՝ ռեստորանում կամ սրճարանում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո յուրաքանչյուրիս մոտ ցանկություն է առաջանում մատուցողին թեյավճար թողնել։ Դա աշխարհում ընդունված երևույթ է և ինչ-որ տեղ բարեվարքության կանոն, եթե կուզեք․ երբ գոհ եք սպասարկումից, ցանկանում եք շնորհակալություն հայտնել մատուցողին։ Եվ հաճախ, անկանխիկ վճարում իրականացնելու դեպքում թեյավճարը ստիպված եք լինում կանխիկ թողնել, ինչը, համաձայնեք, այնքան էլ հարմար չէ․ անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ, ընդ որում՝ մանր։ Մեր բազմաթիվ օգտատերեր նշում էին այդ անհարմարությունը։ Զարգացնելով QR և NFC վճարումների մեր համակարգը՝ որոշեցինք վճարման ամբողջ փորձառությունը դարձնել անկանխիկ՝ ինչպես հաշիվը փակելիս, այնպես էլ թեյավճար թողնելիս։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դա հաջողվեց, և համավարակի սկզբից մենք ակտիվորեն զարգացնում ենք այս ուղղությունն ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններում և ռեստորաններում, որտեղ գործում է Իդրամով անհպում վճարման հնարավորություն։ Հաշիվը փակելիս հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ չափը՝ 5%, 10%, 15% կամ մուտքագրել ցանկացած գումար, որը հաճախորդը ցանկանում է թողնել որպես թեյավճար։
  • Եվ այդ գումարը հաշվի հե՞տ է փոխանցվում։
  • Հաճախորդի համար վճարման ընթացքը չի փոխվում․ որևէ ավելորդ գործողություն նա չի կատարում, իսկ համակարգը ներսում արդեն առանձնացնում է ռեստորան/սրճարանի և թեյավճարի հաշիվները։ Այդպիսով հաճախորդի հաշվից դուրս գրված գումարից ռեստորանը ստանում է իր, մատուցողն էլ՝ իր բաժինը։
  • Այս պահին Իդրամի QR/NFC-ով հնարավոր է վճարում կատարել ավելի քան 4400 կետերում, որից մոտ 1000-ը Հայաստանում սիրված սրճարաններ ու ռեստորաններ են։ Ինչու՞ էլեկտրոնային թեյավճարի ծառայությունը դեռևս ոչ բոլոր կետերում է ակտիվ։
  • Տեխնիկական տեսանկյունից մենք այն կարող ենք ակտիվացնել ցանկացած կետում, որտեղ գործում է Իդրամի դինամիկ QR-ով վճարման հնարավորություն, մասնավորապես՝ այն կետերում, որտեղ մեր QR-ը տպվում է անմիջապես հաշվի կտրոնի վրա, որն էլ տրամադրում են հաճախորդին վճարումը կատարելու համար։

Սակայն, բացի մեր պատրաստակամությունից և տեխնիկական հնարավորությունից, այստեղ անհրաժեշտ է նաև տվյալ ռեստորան/սրճարանի համաձայնությունը։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի մատուցողին խրախուսելու իր համակարգն ու քաղաքականությունը։ Մեր խնդիրն է տրամադրել անհպում վճարումների ժամանակակից լուծումներ, գործընկերն արդեն ինքն է որոշում, թե որ ֆունկցիոնալից օգտվի։

Միաժամանակ, մեզ համար՝ որպես ֆինտեխ և անհպում ու անկանխիկ վճարումների մատակարար ընկերության, կարևոր է մշտապես զարգացնել ու բարելավել հաճախորդի առօրյա փորձառությունը, հատկապես, որ մեր լուծումներից ամսական կտրվածքով օգտվում են հարյուր հազարավոր օգտատերեր։ Մենք տեսնում ենք, որ այն կետերում, որտեղ հնարավոր է բացի հաշվից նաև անհպում ու անկանխիկ էլեկտրոնային թեյավճար թողնել, հաճախորդների փորձառությունը շատ ավելի դրական է, քանի որ ստանում ենք բազմաթիվ խնդրանքներ ու առաջարկներ՝ ընդլայնել նման հնարավորությամբ կետերի ցանկը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր գործընկեր ռեստորաններն ու սրճարանները նույնպես նպատակ ունեն բարելավելու իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու ժամանակակից լուծումներ են փնտրում․ այստեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, և էլեկտրոնային թեյավճարի հնարավորությամբ կետերի թիվը գնալով աճում է։

  • Որքանո՞վ է այս լուծումը հայտնի ու սիրված հաճախորդների կողմից։ Չափելի՞ է դա արդյոք։
  • Էլեկտրոնային թեյավճարի հնարավորությունն առաջին անգամ ներդրել ենք մինչև համավարակը՝ 2019 թվականի վերջում, սակայն հենց համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ռեստորաններ ու սրճարաններ միացան այս ծառայությանը։ Այսինքն՝ ծառայությունը սկսել է տարածվել մոտ մեկ տարի առաջ։ Ցանկացած նոր ծառայություն ժամանակ է պահանջում, մինչև օգտատերերը կսկսեն փորձել, հարմարվել։ Էլեկտրոնային թեյավճարի դեպքում այդ շրջանն անհամեմատ կարճ էր․ ծառայությունն իսկապես պահանջված էր, և հիմա դրանից ամսական հազարավոր հաճախորդներ են օգտվում, ում գոհունակությունը ստանում ենք արձագանքներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ծառայությունն արագորեն թափ է հավաքում ու հասանելի դառնում ավելի ու ավելի շատ կետերում․ թե՛ ռեստորան/սրճարանների սեփականատերերի, թե՛ հաճախորդների կողմից տվյալ ծառայության առավելություններն ու հարմարավետությունը գնահատվում են։
  • Արդյո՞ք անհպում վճարումներ ապահովող այլ ընկերությունները ևս առաջարկում են էլեկտրոնային թեյավճարի հնարավորություն հայաստանյան շուկայում։
  • Որքանով ինձ հայտնի է՝ այն լուծումը, որ առաջարկում ենք մենք, տվյալ պահին Հայաստանում այլընտրանք չունի։ Բայց պետք է նաև նշեմ, որ խոսքը ոչ միայն հայաստանյան շուկայի մասին է․ աշխարհում այսօր էլեկտրոնային թեյավճարների ներդրման պիլոտային նախագծերը մատների վրա կարելի է հաշվել․ շուկայի այս հատվածը նոր է թափ հավաքում։ Ուրախ եմ, որ մենք այստեղ էլ շուկայի առաջամարտիկներից ենք։
  • Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Իդրամ համակարգը որպես վճարման միջոց ներդնելու կամ եթե տվյալ ռեստորանում կամ սրճարանում արդեն առկա է Իդրամով վճարում, ապա էլ թեյավճարների լուծումը միացնելու համար։ Իդրամ համակարգով վճարում ընդունելու համար ռեստորան/սրճարանների մենեջմենթից պահանջվում է միայն կապ հաստատել Իդրամի կոմերցիոն բաժնի հետ։ Համակարգի ինտեգրացիան կատարվում է հեշտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է թեյավճարի ծառայությունն ակտիվացնելուն, ապա սա ևս արվում է շատ արագ․ առավել ևս եթե տվյալ կետում արդեն առկա է Իդրամով վճարման հնարավորություն․ մեզ մնում է պարզապես ակտիվացնել ծառայությունն ու հնարավորություն տալ տվյալ ռեստորան/սրճարանին իր հաճախորդներին տրամադրել անհպում վճարման ծառայություն։ Անհրաժեշտության դեպքում Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում