Շախմատիստի կյանքում մեծ կորստին հաջորդեց ներկայիս երջանկությունը։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում։
Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր սիրելիի` Անիտա Այվազյանի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Նշենք, որ զույգն այս օրերին իր հանգիստն է վայելում Դիլիջանում։
Կադրում զույգը լուսանկարվել է ձնեմարդի հետ։
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում»,–լուսանկարին կից գրել է Արոնյանը։
Քիչ անց նա մի քանի լուսանկար է հրապարակել Դիլիջանից և նշել, որ Հայաստանում դա այն վայրն է, որտեղ անչափ սիրում է հանգստանալ։