Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաև դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Մասնավորապես երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի և ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել և առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (зубило) և անհարթ եզրերով բետոնի կտոր:

Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված և եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սմ չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սմ չափերի անհարթ եզրերով անցք։ Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք ևս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։ Պոլիմերային խողովակից, իր հերթին, նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։

Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված և հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման զանգվածներ: Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։ Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաև օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաև առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված և նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր:

Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող և հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ՝ ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք և այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք և փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։

Հատկանշական է, որ Է.Վ.-ն, դեռևս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փորձել էր փախուստի դիմել միևնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետև այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով և նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում