ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թրիլլերի ժանրում գիրք է գրելու կանադացի հայտնի գրող Լուիզ Փեննիի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Simon & Schuster հրատարակչության կայքը:
Նախատեսվում է, որ «Ահաբեկչության պետություն» անվանումով գիրքը լույս կտեսնի 2021 թվականի հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսը լինելու է պետքարտուղարը, ով վերջերս է ստացել այս պաշտոնը նախագահի աշխատակազմում, որը նախկինում իր մրցակիցն էր:
«Մի շարք ահաբեկչություններ համաշխարհային կարգը քաոսի են վերածում, և քարտուղարին հանձնարարվում է մի թիմ հավաքել, որը բացահայտելու է մահացու դավադրությունը», ասված է հաղորդագրության մեջ, որը նկարագրում է ապագա գրքի սյուժեն:
Պարբերականը նշում է, որ այս «միջազգային ինտրիգների մասին մեծ թրիլլերը» պատմում է «կուլիսային համաշխարհային դրամայի մասին, հիմնված մանրամասների վրա, որոնք կարող են հայտնի լինել միայն ներսի մարդկանց»: