Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Յան Բլատնին հայտարարել է, որ երկրի բնակիչները պարտավոր են ստերիլ ռեսպիրատորներ կամ միանգամից երկու բժշկական դիմակ կրել: Այս մասին հաղորդում է Hospodarske noviny պարբերականը:
Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ քաղաքացիներին թույլատրվում է օգտագործել նաև նանոմասնիկներով դիմակներ:
Այս միջոցը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, պարտադիր է բոլոր հասարակական վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվում՝ խանութներում, հասարակական տրանսպորտում:
«Հնարավոր չէ ձեռագործ դիմակները բավարար պաշտպանություն համարել»,- ասել է Բլատնին:
Չեխիայի առողջապահության նախարարությունը նման որոշում է կայացրել երկրում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի տարածման ռիսկի ֆոնին: