Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կոծկած քննիչներն ու դատախազները չեն կարող Վազգեն Մանուկյանի գործը քննել ու բացահայտել

ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «Հանրային փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ: Գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու նպատակով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Մանուկյանի հայտարարությունների այն հատվածին, որոնք կայծակնային արագությամբ ապստամբելու և իշխանությունը վերցնելու մասին են:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, սակայն, չի հավատում, որ այս գործով պատշաճ քննություն կգնա, ու Վազգեն Մանուկյանը կենթարկվի պատասխանատվության․ «Ես վստահ չեմ, որ նորմալ քննություն կգնա, որովհետև ես միշտ ասել եմ, որ ամբողջ կուժն ու կուլան կոտրվում է դատական համակարգի վրա, բայց մինչև դատական համակարգին հասնելը այդ բոլոր գործերը անցնում են նախաքննություն և դատախազական վերահսկողություն, և հենց այդ օղակներում այդ բոլոր գործերը հնարավոր է լինում բարեհաջող հասցնել մի կետի, որ այդ գործով անցնող մեղադրյալին պատասխանատվության հասցնելու որևէ եղանակ այլևս չի մնում։ Իսկ այն, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ արդեն իսկ պետք է քրեական գործ հարուցված լիներ՝ նախկինում իր բազմաթիվ հայտարարությունների հետ կապված, դա ակնհայտ է»,- ասաց Կարապետյանցը։

Մեր զրուցակցի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վահան Բադասյանի կողմից արված մի անզգույշ, բայց իր բովանդակությամբ անընդունելի հայտարարությունից հետո վերջինս կալանավորվեց, բայց Վազգեն Մանուկյանն արդեն ամիսներ շարունակ խոսում է հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը վերցնելու մասին և որևէ իրավական հետևանք այդ հայտարարություններին դեռևս տրված չէ։ «Եվ Վազգեն Մանուկյանը միայնակ չէ։ 16 կուսակցություններ են, որոնց մի մասը կոալիցիայի մեջ է եղել թե՛ Հոկտեմբերի 27-ի գործով, թե՛ Մարտի 1-ի գործով։ Այդ միավորման մեջ են մարդիկ, որոնք սովոր են նման գործողություններ կատարելու և անպատիժ մնալու։ Նրանք նման մեծ փորձ ունեն, և դա բերելու է հաջորդիվ ավելի ծանր ու ավելի ցինիկ գործողությունների։ Դա շատ հավանական է։ Ցավոք, նման գործողություններ կանխելու ուղղությամբ ներկայումս որևէ քայլ չի արվում, քանի որ այդ համակարգում այն նույն քննիչներն ու դատախազներն են, որոնք Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 են կոծկել։ Այս մարդիկ ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն որևէ գործողություն բացահայտել։ Իրենց միակ նպատակը եղել է հեղափոխության տապալումը։ Եվ իրենք հեղափոխության տապալումը տանելու են հենց այդ ճանապարհով»,- ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս կարծում է, որ նման հայտարարություններին պետք է իրավական գնահատական տալ, բայց, միևնույն ժամանակ, քրեական գործի հարուցման ու քննության համար շատ-շատ փաստեր են պետք։ «Խնդիրը հետևյալն է, որ ընդհանրապես բռնության միջոցով քաղաքական խնդիրներ լուծել չի կարելի։ Սա պարզ է, և մեկընդմիշտ դրան պետք է վերջ տրվի։ Թե որքանով են լուրջ այդ կոչերը, չգիտեմ։ Մեկ բան է նման հայտարարություն անելը, այլ բան՝ քրեական գործի համար հիմքեր հավաքելը։ Շատ-շատ փաստեր պետք է ի մի բերվեն նման քրեական գործի համար։ Բայց բոլոր դեպքերում պետք է ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-10-ի գործողություններից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ տարակուսելի է նաև այս դատաիրավական համակարգում նման գործերի քննությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում