Tuesday, 23 06 2026
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Կալանավայրերում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դրսևորումներն արժանանալու են կոշտ արձագանքի. ՔԿԾ պետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի և շտաբի ղեկավարությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի, ինչպես նաև թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքները, ի հայտ եկած հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կառուցակարգերը։

Մասնավորապես, հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես կալանավորված անձանց և դատապարտյալների, այնպես էլ քրեակատարողական ծառայողների (աշխատակիցների) հետ տարվող բացատրական-կանխարգելիչ աշխատանքների շարունակական ակտիվացմանը, անհատական և խմբային պարապմունքների պարբերական անցկացմանը, վերլուծությունների, ստուգայցերի և ստուգողական այլ գործողությունների արդյունավետության բարձրացմանը։ Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարության կողմից ներկայացվել է մոլախաղերի, դրամական միջոցների հավաքագրման, թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության, ներքին կանոնակարգի պահանջների այլ խախտումների, ինչպես նաև հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու դեպքերի բացառման նպատակով ձեռնարկված միջոցառումների փաստական վիճակը։ Քննարկվել են նաև Ծառայության պետ Արթուր Գոյունյանի ցուցումով նախատեսված միջոցառումների արդյունքները։

Խորհրդակցության ավարտին տրվել են քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների զգոնությունն ու կարգապահությունը բարձրացնելուն, հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառմանը, արգելված իրերի ներթափանցմանը, քրեական ենթամշակույթի բոլոր տեսակի երևույթների դեմ անզիջում պայքարի արդյունավետությանը միտված հասցեական հանձնարարականներ, նշվել է, որ իրավախախտումների դեմ պայքարը լինելու է հետևողական, և հատկապես քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներգրավմամբ ի հայտ եկած ցանկացած բացասական դրսևորում արժանանալու է կոշտ արձագանքի, օրենքի առաջ պատասխանը լինելու է խիստ և անխուսափելի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում