Wednesday, 01 07 2026
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք: Ռուստամ Բադասյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, բարձր գնահատել Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը՝ հատկանշական համարելով COVID-19 համավարակի ընթացքում կատարած իրավաստեղծ աշխատանքը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար: Այդ համատեքստում նախարար Բադասյանը Նախարարության շնորհակալագրով է պարգևատրել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանին՝ իրականացվող ծրագրերի հարցում անձնական ներդրման ու արդյունավետ համագործակցության համար: Դիմելով Նախարարության աշխատակիցներին՝ Ռուստամ Բադասյանը կոչ է արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ և վստահեցրել, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը:

Դեյվիդ Հոֆմանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, կարևորել օրենսդրության մշակման հարցում Հիմնադրամի փորձագիտական ներուժը և անդրադարձել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին:

Տիգրան Դադունցը կարևորել է երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով աշխատանքի որակը բարձրացնելուն ուղղված նման հնարավորությունը և հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ռեսուրսներից օգտվելու հմտություններին և դրանց կիրառման հնարավորություններին, ներկայացվել են հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացման առանցքային մոտեցումները, մասնավորապես՝ միջազգային փորձի, այլ երկրների օրենսդրության, հղումների, վիճակագրության հետազոտման մեթոդները, ինչպես նաև քննարկվել է իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրարկման օրենսդրական տեխնիկան, դատական ներկայացուցչության իրականացման հիմնական խնդիրները և այլն: Նշված հարցերին անդրադարձել են Տիգրան Դադունցը, Հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում իրավիճակային խնդիրներ են առաջադրվել Նախարարության աշխատակիցներին, ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների արդյունքում առաջարկվել են դրանց իրավական լուծումները: Կարողությունների զարգացմանն ուղղված նման ձևաչափով քննարկումները կշարունակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում