Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2017թ․-ին Հայաստանում անցկացված Կիոկուշին կարատեի Հայաստանի 12֊րդ բաց առաջնության ոսկե մեդալակիր իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը, ի նշան հարգանքի, իր մեդալը նվիրել էր 2020թ․-ի Արցախյան պատերազմում նահատակված ՀԿԿՖ-ի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։
Այսօր ՀԿԿՖ նախագահ Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Սուքիասյանի ընտանիքի անդամներն ու իրանցի մարզիկը հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուր պանթեոնում հանգչող զինվորների հիշատակին, որտեղ Անդրանիկ Հակոբյանն ի պատասխան իրանցի մարզիկին հանձնեց 2018թ․-ին Երևանում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության պատվո ոսկե մեդալը, որին Ահմադ Բաղերիփուրը շատ էր ձգտում արժանանալ, սակայն պարտվել էր 3-րդ մենամարտում: