Երեւան-Սեւան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սեւանի գաղութի մոտ, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 15:20-ի սահմաններում, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորոթյամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Նշվում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է:









































