ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ ռուսական կողմը Ղազախստանի հետ քննարկում է SSJ-100 և MC-21 ինքնաթիռների մատակարարման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ չնայած Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ «ագրեսիվորեն արտաքին շուկաներ դուրս գալ» ինքնաթիռների արտահանմամբ, այնուամենայնիվ, այդպիսի աշխատանքներ արդեն տարվում են: Ընդ որում, պետությունն, առաջին հերթին, կդիտարկի ԵվրԱզԷՍ-ի շուկաները:
«Այս պահին մենք բանակցություններ ենք վարում Ղազախստանի հետ, դա վերաբերում է MS-21-ին և SSJ-100-ին»,- նշել է Մանտուրովը՝ հավելելով, որ մատակարարումների քանակի և ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է:








































