ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:
Ըստ Interfax-ի, Փարիզի համաձայնագիրը ԱՄՆ-ին պարտավորեցրել է մինչեւ 2025 թվականը մի քանի տասնյակ տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Թրամփը համաձայնագիրն ԱՄՆ-ի համար ոչ շահավետ է համարել. նրա գնահատմամբ, այն իր երկրի վրա շատ ավելի խիստ սահմանափակումներ է դրել, քան մյուսների, մասնավորապես՝ Չինաստանի:








































