Tuesday, 30 06 2026
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Կրկին կոտրած տաշտակի առջև. Որտեղ կկայանա Հայաստան-Գերմանիա հանդիպումը

Մեկ տարվա ընդմիջումից հետո այս տարի Երևանում տեղի կունենա ֆուտբոլային, այսպես կոչված, սուպերմրցավեճ։ 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 14-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։ Ո՞ր մարզադաշտում կկայանա ֆուտբոլային մեծ հանդիպումը։ Նման մակարդակի հավաքականի հետ հանդիպումները բնականաբար վերածվում են ֆուտբոլային տոնի: Սովորաբար թոփ հավաքականների հետ հանդիպումներին ներկա գտնվելու ցանկություն են հայտնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն իրենց ազգային թիմով:

2019 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մրցավեճից մոտ մեկ շաբաթ առաջ տոմսերն արդեն սպառված էին, իսկ սև շուկայում, օրինակ, 1000 դրամանոց տոմսերը վաճառվում էին 10 հազար դրամով։ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է մոտ 15 հազար հանդիսականի։ Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ այս ստադիոնում նման մակարդակի հանդիպումներ անցկացնել ուղղակի չի կարելի։ Ժամանակին մարզադաշտի փոքր լինելու հետ կապված խնդիրները լուծվում էր «Հրազդան» ստադիոնով: Հայաստանի ազգային հավաքականը վերջին անգամ «Հրազդան» մարզադաշտում ելույթ է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Դանիային: Այս շրջափուլում մեր հավաքականը իրական հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու, և այդ օրը «Հրազդան» մարզադաշտում ներկա էին մոտ 30 հազար երկրպագուներ: Դանիայի հետ մրցավեճից առաջ մերոնք Պրահայում 2:1 հաշվով առավելության էին հասել Չեխիայի նկատմամբ, և Հայաստանում ֆուտբոլային բում էր հասունանում: Տվյալ ժամանակահատվածում մեծ մարզադաշտ ունենալու հարցը կրկին օրակարգային էր, քանզի 15 հազար հանդիսականի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը ուղղակի բավարար չէր ազգային հավաքականի հանդիպումների համար: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը «Հրազդանում» մրցել էր նույն Իտալիայի հետ: 2012 թվականի հոկտեմբերին այդ հանդիպմանը ներկա էր գտնվել 35-40 հազար հանդիսական:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից հետո Հայաստանի ազգային հավաքականը կտրուկ անկում ապրեց, և նոր մարզադաշտ ունենալու հարցը մղվեց երկրորդ պլան: Բացառությամբ Իտալիայի հետ խաղի՝ վերջին երեք ընտրական շրջափուլերում թերևս մեկ-երկու անգամ ենք տեսել լեփ-լեցուն «Հանրապետական»: Ինչ խոսք, ազգային թիմի հանդիպումների ժամանակ կիսադատարկ տրիբունաներ ունենալու մեջ իր «ներդրումն» ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը, որն ուղղակի տոմսերի գների խայտառակ քաղաքականություն էր վարում: Տոմսերի գնային քաղաքականության փոփոխությունից հետո՝ 2020 թվականի ընտրական փուլի երկրորդ տուրում, Հայաստանի հավաքականը մարտին Երևանում մրցեց Ֆինլանդիայի հետ: Ու չնայած այս հանդիպումից 3 օր առաջ մեր հավաքականը զիջել էր Բոսնիային, «Հանրապետականը» լեցուն էր, իսկ մարզադաշտերի մոտ մեծ հերթեր էին և հրմշտոց:

Մի պահ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստան-Գերմանիա հանդիպման ժամանակ: Մոտավոր հաշվարկով՝ այս խաղը մարզադաշտում դիտելու հնարավորությունից զրկվելու է մոտ 20 հազար մարդ: «Հրազդան» մարզադաշտն այսօր գտնվում է կիսավեր վիճակում: Տարիներ շարունակ լսել ենք տարբեր պատճառաբանություններ այս մարզադաշտը չվերակառուցելու վերաբերյալ, որոնց մասին այսօր խոսելը ուղղակի անիմաստ ենք համարում: Ունենք այն, ինչ ունենք:

Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ստեղծված վիճակը ուղղակի պահանջում է արագացնել Ազգային մարզադաշտի կառուցման հետ կապված գործընթացները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտի կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցով: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է՝ Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության մեջ շատ բան փոխեցին: Հիմա՝ այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը՝ կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,- ասել էր ՀՖՖ նախագահը: Մելիքբեկյանը հույս էր հայտնել, որ այս տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:

ՀՖՖ նախագահի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ 2021 թվականին ևս մարզադաշտի շինարարական աշխատանքներ չեն սկսվի, և լավագույն դեպքում տեղի կունենան միայն քննարկումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում