Tuesday, 30 06 2026
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Նիկոլ Փաշինյանը «գերակատարեց» Կազանյան փաստաթղթով նախատեսված զիջումների ծավալը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարել է, որ 2018-ին տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր, և որ ինքն էլ վարչապետի պաշտոնը ստանձնել էր, որպեսզի իրականացներ Կազանի պլանն ու հակամարտության կարգավորումը չթողներ հաջորդ սերունդներին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա հայտարարությունների շուրջ, ի՞նչն էր խանգարում տասը տարիների ընթացքում լուծել հակամարտության հարցը։

– Իրապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում արցախյան հիմնախնդիրն էական տեղ չի զբաղեցրել առնվազն իշխանափոխության իրականացման փուլում, իսկ իշխանության գալուց հետո նա ստիպված էր հաշվի նստել այն իրողության հետ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարևորվել է ՄԽ համանախագահ պետությունների և Ադրբեջանի կողմից: Պարոն Սարգսյանն իշխանափոխությունը հակաղարաբաղյան շարժում է անվանում հավանաբար ելնելով նրանից, որ մարդկանց փողոց դուրս գալու հիմնական պատճառը  Հայաստանում, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի իշխանությանն ամեն գնով վերջ տալու ցանկությունն էր: Բայց գուցե անգամ կլանի խնդիրն այդքան սուր չէր դրվի, եթե պարոն Սարգսյանը չդրժեր ՀՀ ղեկավարի պաշտոնը չվերաստանձնելու մասին հրապարակավ տրված իր խոստումը: Համոզիչ չէ այդ դրժման արդարացումը՝ կա՛մ նման խոստում չպետք է տար և նախապես ասեր այն, ինչ հիմա է ասում՝ ասեր, որ բանակցող փոխելը սխալ է, կա՛մ չպետք է դրժեր: Աշխարհը շուռ չեկավ, երբ փոխվեց հիմնական բանակցողը 1998-ին կամ 2008-ին: 2018-ից էլ թերևս շուռ չէր գա: Շուռ չէր գա, բայց շուռ եկավ, որովհետև նա նախ տված խոստումը դրժեց, ապա իր կուսակիցների միջոցով ԱԺ-ում իշխանությունը հանձնեց ոչ թե, ինչպես ինքն է պնդում, Կարեն Կարապետյանին, այլ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս էլ Կազանյան փաստաթղթով նախատեսված զիջումների ծավալը «գերակատարեց»:

– Ի՞նչ եք կարծում ՝արդյոք մինչև սեպտեմբերի 27-ը բանակցված փաստաթղթերի հրապարակումը կարո՞ղ է ստեղծված  իրավիճակից դուրս գալու ելք լինել՝ իրավիճակի կայունացման իմաստով։ Առհասարակ տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն։

– Դա կարող է օգտակար լինել գործընթացի որոշ նրբությունները և հայ բանակցողների իրական պահվածքը տեսնելու և հասկանալու համար, թեև  չեմ բացառում, որ միջնորդները, ադրբեջանական ու հայկական կողմերը կարող են միմյանցից տարբերվող վարկածներ ներկայացնել:

– ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը  խոսել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի դադարեցման հանգամանքների մասին՝ ըստ էության նշելով, որ պատերազմը կանգնեցվել է  հետագայում տարածքներ հանձնելու խոստման դիմաց։ Դուք հավանակա՞ն եք համարում այդ տարբերակը:

– Կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու պատրաստակամությունը մշտապես բարձրաձայնվել է 2007 թվականի տարեմուտից ի վեր, սակայն ապրիլյան պատերազմից հետո ռուսական որոշ քաղաքական  շրջանակներ ու վերլուծաբաններ շրջանառության մեջ դրեցին «տարածքներ ճակատային գծում ավելի խաղաղ վիճակի դիմաց» բանաձևը, որը կարող էր նաև նման պայմանավորվածության արդյունք լինել: Ամեն դեպքում, փաստացի հիմք չունեմ վերոհիշյալ վարկածը որպես իրականություն ներկայացնելու համար:

– Ինչո՞ւ պատերազմի ժամանակ և նաև դրանից հետո Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Եթե նախկինում խանգարում էր բանակցային պրոցեսի տապալման վտանգը, հիմա ի՞նչ ռիսկեր կան։

– Այս պահին պաշտոնական Երևանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմը վերսկսելու հիմնավոր առիթ դառնալ: Դա պետք է արվեր կա՛մ մինչև պատերազմը, կա՛մ դրա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում