Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Տնտեսական ոլորտում Իրանի հետ մեր հարաբերությունները բոլորովին էլ օրինակելի չեն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Օրերս տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիաների համաժողով-ցուցահանդես, որին ներկա է եղել Իրանի դեսպանը և նշել, որ վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման կշիռը զգալիորեն աճել է, և ցանկանում են խորացնել համագործակցությունը այդ ոլորտում տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

– Դա այն ոլորտն է, որ մենք կարող ենք Իրանի հետ համագործակցել: Իրենք իրականում բավականին զարգացած են այդ ոլորտում: Դա ուշացած քայլ է, պետք է վաղուց արվեր, և արդյունավետ կլինի, եթե հետևողականորեն գնան դրան:

Չի՞ ստացվում, որ մենք այդ ոլորտում Արևմուտքի հետ համագործակցելու տեղ չենք թողել, և մնացել է Իրանը:

– Այդպես չէ: Սա այն ոլորտն է, որ կարելի է տարբեր երկրների հետ համագործակցել: Եթե Իրանի հետ համագործակցում ես, չի նշանակում, որ չես կարող նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել: Այդ ոլորտում տարբեր ընկերություններ են գործում: Ենթադրենք, մի ընկերությունը համագործակցում է Իրանի հետ, մյուսը՝ ԱՄՆ-ի հետ, այդտեղ առանձնապես ռազմական գաղտնիք չկա, որ համատեղելի չլինի. մեկը մյուսին չի խանգարում, մենք կարող ենք ՌԴ-ի հետ էլ համագործակցել:

Կարծում եք՝ այդ համագործակցությունը կտա՞ ցանկալի արդյունքներ:

– Եթե ամեն բան ճիշտ կազմակերպվի, անպայման արդյունք կտա: Ես միշտ ասել եմ, որ դա այն ոլորտն է, որ մենք կարող էինք ի սկզբանե իրենց հետ համագործակցել: Իրենք արբանյակներ, ամեն ինչ ունեն, իրենք ինքնուրույն բավականին զարգացել են: Դա բոլորովին չի խանգարում Արևմուտքի, Ռուսաստանի հետ համագործակցությանը: Մյուս կողմից՝ դու չգիտես, թե վաղը ինչպես են ընթանալու զարգացումները: Եթե մենք պետք է մնանք այս ճամբարում, որում կանք, ապա Իրանի հետ համագործակցելն ավելի ձեռնտու է: Եթե աշխարհը դառնալու է երկբևեռ, ու մենք այս բևեռում ենք լինելու, ապա Իրանի հետ համագործակցելն անհրաժեշտ է: Բայց եթե նույնիսկ այդպես չլինի, բոլորի հետ համագործակցությունը նախընտրելի է: Եթե Արևմուտքի հետ իր հարցերը լուծվեն, Իրանը միշտ էլ հակված է Արևմուտքի հետ համագործակցության, որովհետև Իրանի գիտությունը, տեխնոլոգիաները, ամեն ինչ արևմտյան է: Դա ևս պետք է հաշվի առնել, թեև իրենք բավական ինքնուրույն զարգացել են ու ինքնաբավ են:

ՀՀ կառավարության ներկայացուցիչը նշել էր, որ իրենց օրակարգում է Իրանի հետ առևտրաշրջանառությունը, առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելը, նաև ճիշտ ժամանակն է կյանքի կոչել  չօգտագործված հնարավորությունները: Ո՞ր կողմի ջանքերը պետք է առավել ներդրվեն դրանք կյանքի կոչելու համար, որովհետև հայ-իրանական բազմաթիվ հանդիպումներ են լինում, բայց ցանկություններն ու ծրագրերը միս ու արյուն չեն ստանում:


– Այո, կան բազմաթիվ և համաձայնագրեր, և հուշագրեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Անգամ եթե վերցնենք առևտրատնտեսական ոլորտը, մեզ շատ ավելի ձեռնտու է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան ցանկացած այլ երկրի հետ: Ընդհանրապես, կարելի է արձանագրել, որ մեր իշխանությունները այդ ոլորտում գրեթե ջանքեր  չեն գործադրում, մինչդեռ կան ոլորտներ, որտեղ շատ արդյունավետ կարելի է Իրանի հետ համագործակցել: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին՝ ինքը արևմտամետ է, իսկ Արևմուտքին դուր չի գա Իրանի հետ համագործակցությունը, հետո այլ պատճառներ էին նշում, թե Ռուսաստանն ինչ-որ դերակատարում ունի: Իրանն էլ որպեսզի ոչ Ռուսաստանին նեղացնի, ոչ մյուսներին, նախաձեռնող չի եղել: Մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով: Աշխարհում ոչ մի երկիր մեկ ուրիշ երկրի բարեկամը չի, միայն ընդհանուր շահերն են դեր խաղում: Հիմա եթե մենք մեր շահերից ելնելով առևտրատնտեսական հարաբերություններ ենք հաստատում Իրանի հետ, մենք պետք է դրանում նախաձեռնող լինեինք, որը չենք արել: Որովհետև մենք բոլոր դեպքերում փոքր շուկա ենք, իսկ Իրանի համար պարզապես ցանկալի է, որ Հայաստանը լինի անկախ, լինի Իրանի հետ ավելի սերտ հարաբերություն ունեցող երկիր: Հիմա մենք Իրանի հետ չունենք որևէ տարաձայնություն, և ամեն մի հանդիպման ժամանակ ասվում է, որ օրինակելի քաղաքական փոխհարաբերություն ունենք, բայց տնտեսական և մնացած ոլորտներում մեր հարաբերությունները բոլորովին էլ օրինակելի չեն, որովհետև դրանք նվազագույն մակարդակի վրա են: Իսկ այդ դեպքում չենք կարող ասել, որ մեր երկրների հարաբերությունները բարեկամական են: Բարեկամականը նաև տնտեսական հարաբերություններով է պայմանավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում