Wednesday, 17 06 2026
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները

Այնքան էլ այդպես չէ. Փաշինյանի ներկայացրած «լավ լուրի» հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած երեկ կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց սկսել լավ լուրով և տնտեսության առողջացման մասին հայտնել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ:

Նախ՝ նշենք, որ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ, աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:

Փաշինյանը նաև նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ՝ մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ոգևորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի և պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ, որոնք մարդիկ հիմա են իրականացնում: Եվ, առհասարակ, արդարացված չէ խոսել տնտեսության վերականգման մասին՝ հիմք ընդունելով միայն վերջին երկու շաբաթվա միտումները, մանավանդ երբ նախորդ տարին մեծ անկումների տարի էր:

Սակայն դրա հետ մեկտեղ նկատենք, որ ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվածքով աննխադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար և փետրված ամիսներին ևս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։ Վարչապետը նաև նշել էր, թե աճել են արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում, սակայն թվեր չէին հնչել:

Դրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2 մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով, արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով: 2019-ի համեմատ՝ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն արել է Ռուսաստանից:

Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում