ԱՄՆ Պետդեպարտամենտը «խորապես մտահոգված է» Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով և կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից, նշված է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի մեկնաբանության մեջ:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սրել լարվածությունը կամ հանգեցնել բռնության», – ասել է Փրայսը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ն նաև կոչ է անում Վրաստանի իշխանություններին «գործել իրենց եվրատլանտյան նկրտումների համաձայն և ամրապնդել իրենց նվիրվածությունը ժողովրդավարության, անհատի ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին»:
Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում կայացրեց ձերբակալել «Միացյալ ազգային շարժում» խոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ 40,000 լարի (ավելի քան 12,000 ԱՄՆ դոլար) գրավի դիմաց չվճարելու համար: Ինքը՝ Մելիան, հայտարարեց, որ հրաժարվում է կամավոր կատարել կալանքի մասին դատարանի որոշումը:
Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին: Նա իր որոշումը բացատրեց նրանով, որ չի կարողացել իր թիմի հետ համաձայնության գալ ընդդիմադիրի ձերբակալման հարցում:











































