Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Տարածաշրջանային նոր ստատուս քվո և վերադասավորումներ. Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումն ի վնաս Հայաստանի՞

Բաքվում փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու է ժամանելու փետրվարի 18-ին, իսկ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ փետրվարի 19-ին:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում են նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումները թուրք և վրացի գործընկերների հետ:

Թեմայի շուրջ  «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։

– Պարոն Մելիքյան, ի՞նչ դիտարկումներ ունեք  այս հանդիպման շուրջ։ Ի՞նչ վտանգներ է այն պարունակում Հայաստանի համար։

Այս հանդիպումը նորություն չէ։ Նախկինում էլ են եղել նման հանդիպումներ, որոնց ընթացքում որոշակի հուշագրեր են ստորագրվել ապագա համագործակցության, հարաբերությունների խորացման համար։ Սա էլ հերթականն է, նշվում է ՝ իններորդն է։ Դեռևս 8 տարի առաջ Սաակաշվիլին ասում էր, որ պարտադիր տարին երկու անգամ պետք է այդ հանդիպումները տեղի ունենան, որպեսզի հարաբերությունները խորանան։ Բայց մենք տեսնում ենք, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո այս ֆորմատում համագործակցությունը այնքան էլ ակտիվ չէր զարգանում, ինչպես պլանավորվում էր նախկին իշխանությունների օրոք։ Օրերս  Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանին հայտարարեց, որ հանդիպումներ կլինեն տարածաշրջանային հարևան երկրներում։ Իմ կարծիքով՝ Բաքվի հանդիպումից հետո միգուցե հաջորդ այցը տեղի ունենա Հայաստան։ Սա շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանում նոր ստատուս քվո է հաստատվում։ Այն պրոցեսները, որ տեղի են ունենում ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված, կարևոր են նաև Վրաստանի համար։ Վրաստանը պետք է հասկանա, թե դա ինչքանով դրական կամ բացասական կանդրադառնա իր վրա։ Այսպիսի հանդիպումները կարևոր են՝ կողմերի կարծիքները հասկանալու, միտումները վեր հանելու ու  վտանգավոր ռիսկերը մինիմալիզացնելու իմաստով։

– Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանային երկրների այցի ժամանակ կարևորվելու է տնտեսական դիվանագիտությունը։ Ձեր կարծիքով՝ մենք սա կարևորե՞լ ենք այս ընթացքում, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն Երևանի կողմից։

– Միջպետական հարաբերությունների հիմնական շարժիչ ուժը հենց տնտեսական դիվանագիտությունն է։ Մենք օգտվում էինք Վրաստանի հնարավորություններից արտահանում ու ներմուծում կազմակերպելու համար։ Նույնիսկ վերջին շրջանում, երբ երկար տարիների դադարից հետո միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի ունեցավ 2019 թվականին, այնտեղ արդեն նախանշված էին հիմնական ուղղությունները։ Զուգահեռ նաև բիզնես ֆորում տեղի ունեցավ, որտեղ երեք բլոկով էին քննարկումներ տեղի ունենում։ Առանձին՝ տուրիզմի ոլորտը, բանկային ոլորտը և երրորդ հիմնականը՝ առևտրատնտեսական համագործակցությունը։ Այստեղ լայն հնարավորություն կա՝ էներգետիկայից մինչև համատեղ տուրիստական փաթեթներ առաջարկելը արտաքին աշխարհի համար, համատեղ նախագծեր իրականացնելն ու տարածաշրջանում ներդրումներ ապահովելը։ Իմ  կարծիքով՝ այս ուղղությունը կարևոր է, քանի որ այն է, ինչ այսօր մեզ կարող է հիմք տալ, որի վրա մենք  ավելի կխորացնենք համագործակցությունը։ Վրաց-ադրբեջանական համագործակցության մեջ հիմնական տեղը էներգետիկ համագործակցությունն է, էներգետիկ ոլորտը, դրա հետ կապված նաև ենթակառուցվածքային նախագծերը, որ իրենց տարածքով են անցնում։ Դրա համար պետք է հասկանանք, թե որ ոլորտների, որ նեղ ուղղություններով կարելի է  ավելի խորացնել հարաբերությունները։

Անցած տարի կորոնավիրուսի պատճառով մենք հնարավորություն չունեցանք հերթական նիստն անցկացնելու, բայց հերթական միջկառավարական նիստից առաջ կարիք կլինի պատրաստել առաջարկներ։ Տարածաշրջանային վերջին փոփոխություններից առաջ Հայաստանի դերը  Վրաստանի համար  վերաիմաստավորվում է, ու կարևորվում է ակտիվ համագործակցությունը։ Մենք դա պետք է ողջունենք ու միասնական  ջանքերով փորձենք հասկանալ, թե միմյանց ինչ կարող ենք առաջարկել, ու թե ինչպես կարող ենք հանդես գալ արտաքին աշխարհի, ներդրողների առաջ։

– Վրաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացումն ի վնաս Հայաստանի կարո՞ղ է լինել։

– Որևէ պետություն չի կարող մեկ այլ պետության հետ հարաբերությունները պահել վակուումի մեջ։ Ամեն ինչ ամեն ինչի վրա ազդում է։ Բայց այստեղ կարևոր է, որ միջպետական հարաբերություններում մենք պարբերաբար խոսել ենք երրորդ երկրների գործոնի մասին և այն մասին, որ այդ երրորդ երկրների գործոնը մեր երկկողմ հարաբերություններում պետք է մինիմումի հասցվի ու բացասական ազդեցություն չունենա։ Կոնկրետ երկրներ չեն նշվում, բայց մեր պարագայում հասկանալի է, որ երրորդ երկիր ասելով նկատի ունենք Ադրբեջանը կամ Թուրքիան, իսկ Վրաստանի պարագայում միգուցե այդ երրորդ երկիրը Ռուսաստանն է։ Բայց այստեղ կարևոր էր կոնսենսուսը, միջպետական հարաբերությունների կարևորության ընկալումը։ Քանի որ ոլորտները տարբեր են, մենք էներգիա արտահանող երկիր չենք, որ Ադրբեջանի հետ հարաբերություններին իրենք գերակա կարևորություն տալով՝ մեզ հետ հարաբերությունները մինիմումի հասցնեն։ Մեր մոտ 3 միլիոն բնակչությունը, իրենց 4 միլիոն բնակչությունը գուցե առանձին-առանձին քիչ են, բայց արդեն 7 միլիոնը ներդրողների համար մեծ շուկա է։ Պետք է օգտագործել մեր հնարավորությունները ԵԱՏՄ-ի համագործակցության մեջ, Վրաստանի ապրանքները Հայաստանի միջոցով եվրասիական շուկա դուրս բերել։ Իրենց դեպքում էլ՝ Եվրամիության հետ կապված։ Իրենք ակտիվորեն համագործակցում են նաև Չինաստանի հետ։ Կարող ենք համատեղ նախագծեր մշակել նաև Չինաստանի համար, որը իրենց համար կարող է հետաքրքիր լինել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում