Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցանկացած երկրի ազգային անվտանգության համակարգ ան;տիր բոլոր ոլորտներում ու բնագավառներում մարտահրավերներին ու վտանգներին հաղթահարելուհամար ունի 4 մակարդակ՝ անհատական, ազգային, տարածաշրջանային ու գլոբալ։ Սա դասագրքային ճշմարտություն է։ Ռեգիոնալ մակարդակում պատերազմի ռիսկը կառավարելու ու զսպելու համար Հայաստանի անվտանգության համակարգի հույսը եղել է 1) կոլեկտիվ անվտանգության համակարգը՝ ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական ռազմավարական-ռազմական դաշնակցությունը, 2) ԵԱՀԿ-իր Մինսկի խմբով։
Ավանդաբար, Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները և նախագահները մասնավորապես, համարել են, որ
1) Արցախի հակամարտությունը պետք է պահել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նվազագույնը արցախյան ստատուս քվոն պահելու համար, մանավանդ որ Ռուսաստանը շահագրգռված է հավերժ ստատուս-քվոն պահելու հարցում, իսկ առավելագույն դեպքում՝ Արցախի կարգավիճակը փոխզիջումների դաշտում լուծելու համար, սա՝ պատերազմը կանխելու քաղաքական միջոցների մասով,
2) ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը կզսպեն ռեգիոնալ, լայնամասշտաբ պատերազմը,
Միանգամայն հասկանալի է, որ նման ողբերգական արդյունքներով պատերազմից հետո քննարկման հարց էին դառնալու կոնկրետ պատերազմի հետ կապված բոլոր մակարդակների հարցերը․ անհատական մակարդակում ով ինչ է արել /ընդհանուր թե պարտադիր մոբիլիզացիա, դրանց որակը և այլն/, ազգային մակարդակում բանակն ինչ վիճակում է եղել կամ պատերազմն ինչպես է վարվել։ Բայց ամենակարևոր հարցերից են մնում ռեգիոնալ մակարդակում պատերազմի զսպման գործիքները, որոնք եղել են Հայաստանի անվտանգային համակարգի անկյունաքարը․
1․ Կոնկրետ պատերազմի զսպման-հետաձգման հարցում ծավալվող բանավեճում տեսանելի է դրա միայն փոքր մասը, երբ նախկին նախագահներից Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա իշխանություններին մեղադրում է քաղաքական լուծումների դաշտում իր հնչեցրած ահազանգը հաշվի չառնելու ու փոխզիջումային տարբերակի մասին ավելի վաղ չմտածելու, հասարակությանը չնախապատրաստելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը միանգամայն հերքման ենթակա հայտարություն է անում, թե իր օրոք պատերազմ չէր լինի, այսինքն ինքը դա կհետաձգեր /ստատուս քվոն պահողը երբեք Հայաստանը չի եղել, այլ մեծ տերությունները, ու սա բավական է միայն կասկածի տակ դնելու Քոչարյանի այդ հայտարարությունը, եթե 2008-ից Ռուսաստանի մտադրությունները ստատուս քվոյի հարցում փոխվել են/, իսկ Սերժ Սարգսյանն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, թե պետք էր ոչ թե ընդդիմանալ իր բանակցած Լավրովի պլանին, այլ դրա համաձայնել, ավելին՝ իրեն թույլ տային դա իրականացնել խաղաղ, այլ ոչ թե զոհերով։
Սակայն այս մեղադրանքներում բոլորը և առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հմտորեն շրջանցում են մի առանցքային փաստ ու հարց․ 2007թ․-ից, երբ Մադրիդում կողմերին հանձնվեց Մադրիդյան անվանումն ստացած առաջարկությունները, և Հայաստանը դա բանակցային հիմք ճանաչեց, համանախագահները այդ ժամանակ ու դրանից հետո քանիցս հայտարարեցին, որ իրենց երևակայությունը սպառվել է ու այժմ կողմերն է, որ պետք է պատասխանատվություն ստանձնեն դա իրականացնելու հարցում։ Սա հենց Մինսկի խմբի կողմից ինքնակամ նահանջի ամենավատ որոշումն էր, որի պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների դաշտում չէ։ Բայց նույնը չես ասի, երբ հենց 2008-ի աշնանը հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի դիրքերի գործնականում թուլացման հիմքերը դրվեցին, որին մասնակցեց նաև Հայաստանը՝ 1998-թ․-ից հետո երկրորդ անգամ համաձայնություն տալով առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցելու Ռուսաստանի ներքո Հայաստան-Ադրբեջան սեպերատ ֆորմատին, որտեղ էլ ծնվեցին Կազանյան, ապա Լավրովյան առաջարկությունները։ Ասվածն այն է, որ Մինսկի խումբը գործնականում դուրս մղվեց պրոցեսից, ԵԱՀԿ դերը երկարաժամկետ կտրվածքով թուլացավ որպես պատերազմի ռիսկը կառավարող քաղաքական գործիք ու դրան Հայաստանը տևապես մասնակցեց։ Նոր իշխանություններին մեղադրես “իր կետից” բանակցությունները սկսելու ցանկության մեջ /իրականում հիմա էլ պնդում եմ, որ դա անխուսափելի քայլ էր, եթե անցյալի բանակցային ժառանգությունից հրաժարվելու խնդիր է դրվում, ինչն օրինակ արեց Իլհամ Ալիևը իր հորից գահը ժառանգելուց անմիջապես հետո/ թե մեկ այլ բանում, դա չի սքողում այն փաստը, որ Հայաստանն ինքն էլ իր հերթին նպաստել է Մինսկի խմբի դիրքերի թուլացմանը․ միգուցե ոչ այն չափով, ինչ չափով արել են Ադրբեջանը, Թուրքիան, անգամ Ռուսաստանը կամ հենց ԱՄՆ-ը ու Ֆրանսիան 2008թ․, սակայն Հայաստանը տարիների ընթացքում զրկվել է պատերազմի ռիսկի կառավարման քաղաքական գործիքից, որի էֆեկտիվությունը այլևս նախկինը չէր ու դա պետք է ավելի վաղ գիտակցվեր։ Իսկ հետպատերազմյա բանավեճում բոլորը շրջանցում են այս հարցը, խոսում ամեն ինչից, բացի ռեգիոնալ մասշտաբում պատերազմի ռիսկերի կառավարման թեկուզև ոչ կատարյալ, բայց միակ գործիքի թուլացումից ու այդ հարցում սեփական պատասխանատվությունից։
2․ Արցախյան թատերաբեմում ռեգիոնալ մակարդակում պատերազմի ռիսկի զսպման մյուս «ապավենը»՝ ՀԱՊԿ-ը վաղուց նույնպես այն չէր ու չէ, ինչ նախատեսված է թղթի վրա, էլ չասած թղթից դուրս, որտեղ Արցախի ճակատն էլ չկա անգամ ու երբեք չի եղել․․․ Այստեղ էլ կրկին՝ ինչ էլ բարդվի ներկայիս իշխանությունների վրա /Յուրի Խաչատուրովի գործ, հքայ-ռուսական հարաբերություններում եռոցք/, դրանով չես սվաղի այն ճաքերը, որը վաղուցվանից ունի ՀԱՊԿ-ը ու ռեգիոնալ մակարդակում պատերազմի ռիսկի զսպման հարցում սիրն հույսեր փայփայել պետք չէր։ Ու այստեղ էլ բոլորը նրբորեն շրջանցում են սեփական պատասխանատվությունը այդպիսի անվտանգային ճարտարապետության հետ անհամարժեք սպասումներ ու նպատակներ կապելու հարցում։
Հասկանալի է, թե նախկին նախագահներն ինչու են այս ամենի մասին լռում։ 2 կետով էլ Հայաստանը վաղուց է գտնվել անադեկատվության վիճակում, չի ցանկացել տեսնել իր անվտանգային համակարգի տարբեր մակարդակներում սպառնալիքների ու դրանց հաղթահարման իր կարևողությունների կամ նախատեսած գործիքների խիստ անհամապատասխանությունը։ Հարցը առկա անհամապատասխանությունը վերացնելու համար անվտանգության ռազմաքաղաքական համակրագը 180 աստիճանով փոխելու մասին չէ ու դա իրատեսական չէ։ Հարցը պետականության ադեկվատությունն էր՝ ճիշտ գնահատելու թե այդ կառույցների հնարավորությունները, թե դրանից բխող հետևություններ անել՝ կամ փոխլրացնել այս կամ այն մակարդակում տվյալ մարտահրավերի հաղթահարման համար անհրաժեշտ գործիքակազմը, կամ իլյուզիաներով չապրել։











































