Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ Իսկանդերը կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ: Այս մասին Arnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իսկ Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար է: Բայց մյուս թեզն էլ, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ, երբ ասում են՝ մեր այլ միջոցներ չեն կիրառվել Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հիշում եք, որ պարծենկոտ մեկը ասում էր, որ ինքն է հրաման տվել հօդս ցնդեցնել Կիրովաբադի օդանավակայանը:
Իրականություն է, որ Կիրովաբադի վրա կրակվել է»,-հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը:









































