Հայաստանյան ներքաղաքական կյանքում արցախյան թեմայով «փոխհրաձգություն» է սկսվել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ Վահագն Մարտիրոսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության ԺՊԴԿ անդամ Վլադ Հովհաննիսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանը:
«Պարտության պատասխանատվությունն իրենց ուսերից թոթափելու, պատասխանատվության իրենց մասնաբաժնից ազատվելու միտում է նկատվում»,- նշեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ անհնար է որևէ կերպ ընկալել, որ 30 տարի գովերգված բանակն այդքան արագ պարտվեց: Նրա դիտարկմամբ՝ բանակի այս վիճակի և պարտության հարցում մեծ բաժին ունեն նախկին նախագահները և նրանց վարչակազմերը:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ երկրորդ և երրորդ նախագահները խաղում են առանձին գնդակներով, նրանք մրցակցում են:
Վլադ Հովհաննիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելք փնտրելու փոխարեն մեղավորներ փնտրելու անվերջանալի պրոցես է. «Առկա են 3-4 մեղավոր կողմեր, որոնցից յուրաքանչյուրն իրեն արդարացնելու համար գնդակը նետում է մյուսի դաշտը»:
Մանրամասն՝ տեսանյութում: