Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 19-ին կսկսվի Պողոս Պողոսյանի սպանության գործով քննությունը. ամեն ինչ կախված է դատախազությունից

Ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Պողոս Պողոսյանի սպանության գործով վերաբացված գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց 19 տարի առաջ Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց նոր քննության։ Դատարանի այդ որոշումից հետո Պողոս Պողոսյանին սպանելու համար մեղավոր ճանաչված ու պայմանական ազատազրկման դատապարտված Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման համար նոր երևան եկած հանգամանք էր դիտվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ցուցմունքը։ Վերջինս հեղափոխությունից հետո վերադարձել էր Հայաստան և դիմել էր Գլխավոր դատախազություն ու մանրամասներ ներկայացրել սպանությունից։ Սպանության օրը Սթիվեն Նյուտոնը եղել էր «Առագաստ» սրճարանում և ականատես եղել տեղի ունեցածին։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով Նյուտոնի հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Պողոս Պողոսյանին կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Այդ հանցագործության համար, սակայն, Քոչարյանի թիկնազորի պետը դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։

Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր խնդիր կա, որը մեծապես կախված է դատախազությունից։ Բանն այն է, որ եթե գործի քննությունը շարունակվելու է նախկին Քրեական օրենսգրքի 103 հոդվածով, ապա շատ հավանական է, որ պաշտպանության կողմը դիմի և վաղեմություն կիրառելու հարց բարձրացնի։ Այսինքն՝ միջնորդի, որ վաղեմության հիմքով գործի քննությունը կարճվի։ «Քանի որ այնտեղ այսօրվա Քրեական օրենսգրքի 104 հոդվածի՝ սպանության հոդվածի մի շարք հանգամանքներ կան, պետք է որ դատախազությունը մեղադրական եզրակացությունը հետ վերցնի, տանի, մեղադրական եզրակացությունը փոխի ու հետ բերի։ Ես ենթադրում եմ, որ ամսի 19-ին հենց այդ պրոցեսը պետք է լինի։ Ինքնին նման ձևով գործի վարույթը նորություն է, ՀՀ դատական պրակտիկայում նման բան չի եղել՝ մեղադրանքի ծավալը փոփոխելու առումով։ Ընդ որում, եթե սպանության հոդված դրվի, ապա այդ դեպքում վաղեմության հարցը պետք է լուծի դատարանը,- ասաց Բաղդասարյանը։
Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ եթե դատախազությունը մեղադրական եզրակացությունը չփոխի, հնարավո՞ր է, որ դատարանը վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճի, փաստաբանը պատասխանեց. «Այո՛, եթե պաշտպանության կողմը միջնորդի նման հիմքով, ապա շատ հնարավոր է, որովհետև օրենքն է ասում, իսկ տվյալ դեպքում օրենքը պաշտպանության կողմի կողմն է լինելու, որովհետև անցել է այդքան ժամանակ։ Կրկնում եմ, միակ տարբերակն այն է, որ դատախազությունը մեղադրանքը ներկայացնի 104 հոդվածով, ապա այդ դեպքում վաղեմության հարցը կլուծի դատարանը, ոչ թե օրենքը։ Այսինքն՝ դատարանը կկիրառի վաղեմություն, թե ոչ, դա արդեն այլ հարց է։ Այսինքն՝ եթե դատախազությունը մի քիչ հապաղեց, մեղադրանքի ծավալը չփոխեց և նոր մեղադրանք չառաջադրեց, ապա շատ հնարավոր է, որ դատարանը վաղեմության ժամկետի հիմքով փակի գործը։ Ես լինեի նրանց փաստաբանը, կասեի՝ ինչ արել եմ, չեմ արել՝ էդպես է, բայց վաղեմություն կիրառեք»։ Փաստաբանը կրկին հավելեց, որ ամեն ինչ այս գործով այս պահին կախված է դատախազության դիրքորոշումից։

Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ եթե դատախազությունը միջնորդությունը ներկայացնի, ու մեղադրանքի ծավալը փոփոխվի, իրատեսական համարո՞ւմ է, որ այս գործով օբյեկտիվ քննություն կգնա, և դատարանը արդեն իր հայեցողությամբ վաղեմություն չի կիրառի։ «Տեսականորեն, այո՛, իսկ պրակտիկորեն մի քիչ դժվար է լինելու։ Այստեղ մի սկզբունքային բան կա. այն մարդիկ, որոնք ժամանակին վախեցել են ցուցմունք տալուց, ձեր կոլեգաներից նաև ոմանք, ենթադրում եմ, որ այսօր ավելի ազատ կլինեն։ Բայց, քանի որ այդ ամենը կարող է գալ ու կապվել քաղաքական կոնյունկտուրայի հետ, ապա այդտեղ նորից չի բացառվում, որ մարդիկ կաշկանդված լինեն նորից ցուցմունք տալ։ Բայց որ այս գործն իր քաղաքական ենթատեքստն ունենալու է, դա պարզ է»,- ասաց Հարություն Բաղդասարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում