Ես ցուգցվանգի մեջ էի, իր հարցազրույցում խոսելով 2018-ի իրադարձությունների մասին, հայտարարում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձին անդրադարձել եմ այդ հայտարարության քաղաքական հնարավոր տողատակին, որ ցուգցվանգը թերևս վերաբերում է ավելի շատ և ավելի շուտ վարչապետ գնալու որոշմանը, քան հրաժարականին: Այդ տողատակը դիտարկելու դեռևս շատ առիթներ կլինեն, իսկ առայժմ արձանագրենք այն, որ 2018 թվականի ապրիլին ցուգցվանգի առաջ էր Հայաստանն ընդհանրապես: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: