Միացյալ Նահանգները կպաշտպանի Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հանգամանքների հետաքննության և մեղավորներին պատասխանավտության ենթարկելու բոլոր ջանքները: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ փետրվարի 15-ին տարածված հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում զայրացած են այդ հարձակումից: «Ես կապվեցի Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ղեկավար) Մասրուր Բարզանիի հետ՝ քննարկելու համար միջադեպը և նրան հավաստիացնելու հետաքնության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերի մեր պաշտպանության հարցում»,- նշված է հայտարարության տեքստում:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ նախկինում պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն, Էրբիլի օդանավակայանի գնդակոծման հետևանքով, որտեղ գտնվում է Միացյալ Նահանգների ռազմակայանը, զոհվել է մեկ քաղաքացիական ծառայող, ևս մեկ զինծառայող և մի քանի ամերիկացի մասնագետներ տուժել են։



































