«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել քննարկման:
Կառավարությունն առաջարկում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում գյուղացիական կոոպերատիվների ստացած նպատակային դրամական միջոցները չհարկել շահութահարկով՝ հնարավորություն տալով, որ այդ ֆինանսական միջոցները ամբողջովին ծառայեն իրենց նպատակին:
Սա կարևոր է այնքանով, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները շատ դեպքերում դժգոհում են, որ իրենց կողմից իրականացվող աջակցման ծրագրերով հատկացվող ֆինանսական միջոցների զգալի մասը վերածվում է հարկային եկամուտների»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































