ԱՄՆ-ի 24 քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը:
«Այս վայրերից շատերում մինչև երեքշաբթի առավոտ ավելի ցուրտ կլինի, սպասվում են նոր ռեկորդներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Տեխասի Կորպուս-Քրիստի և Հյուսթոն քաղաքներում ջերմաստիճանն իջել է մինչև -8°C, ինչը ռեկորդային է 1895 և 1905 թվականներից ի վեր: Մինեսոտայում, Հիբբինգ քաղաքում, 1939 թվականից ի վեր առաջին անգամ գրանցվել է մինչև -38°C, իսկ Նեբրասկայի Նորթ-Պլատ քաղաքում 1881 թվականից ի վեր առաջին անգամ -31°C օդի նվազագույն ջերմաստիճան:
Ձյուն է տեղացել Տեխասում, Արկանզասում, Իլինոյսում, Կենտուկիում, Ինդիանայում և Օհայոյում: Իշխանությունները նախազգուշացրել են խցանումների և էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր ընդհատումների մասին:








































