Wednesday, 24 06 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

Այս իշխանությունը բարոյական իրավունք չուներ մերկ ձեռքերով ժողովրդին տանելու 5-րդ սերնդի տեխնոլոգիաների դեմ պատերազմի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, հարցազրույց է տվել  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Նա նշել է, որ ինքն իր նախագահության օրոք բանակցել է ոչ թե ինչ-որ բան տալու, այլ ստանալու շուրջ, և մեղադրել է այսօրվա իշխանություններին։ Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ են արդարացված այդ  մեղադրանքները։

– Այսօրվա իշխանությունների հասցեին ցանկացած քննադատություն արդարացված է՝ անկախ այն բանից, թե ով է այդ քննադատությունը հնչեցնում։ Այսօրվա իրավիճակը, այն, ինչ մենք ունենք 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի նախորդ ցանկացած ղեկավարի թույլ է  տալիս քննադատել այսօրվա իշխանությանը։ Սա անառարկելի փաստ է։ Այստեղ խուսանավելու, երևակայական ենթադրություններ անելու տեղ չէ։ Փաստ է, որ նախորդներն այս կամ այն ձևով հեռացրել են այս սպառնալիքը, փորձել են կանխել, ինչ-որ ելքեր փնտրել։ Այս քննադատություններում արտառոց ոչինչ չկա։

– Իսկ բանակցությունների էությունը շա՞տ էր տարբերվում՝ ըստ Ձեզ։ Նույն Սերժ Սարգսյանն էլ բանակցում էր այն փաստաթղթերի շուրջ, որոնք տարածքների հանձնում էին ենթադրում։

Ակնհայտ ճշմարտությունները մենք չենք կարող խեղաթյուրել կամ նենգափոխել։ Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, հայտարարել է, որ ինքը փորձում է փոխել բանակցությունների տրամաբանությունը։ Սա Հայաստանի վարչապետի հայտարարությունն է, որն առ այսօր ինքը պնդում է։ Թե ինչ է փորձել անել՝ չի մանրամասնում։ Բայց ենթադրվում է, որ ինքը կա՛մ կողմնակից է եղել 1994 թվականի ստատուս-քվոն միջազգայնացնելուն, կա՛մ Ադրբեջանին պարտադրելու, որ նա ստորագրի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու փաստաթուղթ, ինչը ոչ մի պարագայում հնարավոր չէր։

Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մեկ ուրիշն ինչ են ասում՝ էական չէ։ Մենք կարող ենք հետահայաց քննադատել, թե ինչու Սերժ Սարգսյանը Կազանում համաձայնեց տարածքների հանձնմանը, բայց Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ, դիվանագիտորեն գրագետ ձևակերպած ամփոփել է գոնե իր նախագահության տասնամյակի արտաքին քաղաքականությունը։ Մենք աշխատել ենք այն ուղղությամբ՝ ոչ թե ինչ ենք տալիս, այլ ինչ ենք ստանում։ Սա չի բացառում, որ մենք ինչ-որ բան պետք է վերադարձնեինք, բայց այդ վերադարձը պետք է լիներ ինչ-որ բան ստանալու դիմաց։ Այդ ինչ-որ բանը, որ պետք է ստանայինք, բոլոր փաստաթղթերով, պայմանագրի նախագծերով նախատեսված էին։ Կարող եք նայել հրապարակված Կազանի փաստաթուղթը։ Եթե այն համեմատում ես այսօրվա իրավիճակի հետ, իհարկե երանելի կլիներ, որ Սերժ Սարգսյանը համաձայներ այդ ժամանակ գնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Կամ նույնիսկ կողմերին ներկայացված այն աշխատանքային տարբերակը, որ հրապարակվել է 2019 թվականին Վարշավայում։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ արտգործնախարար։ Տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե այդ մարդիկ ինչ հաշվարկով կամ ինչ հեռանկարով են հրաժարվել Վարշավայի այդ աշխատանքային փաստաթուղթը պայմանագիր դարձնելու հեռանկարից։ Ի՞նչ են հաշվարկել։ Որևէ արդարացում կամ արդարանալու փնտրտուք տեղին չէ։

Երեկ ՔՊ մամուլի խոսնակն էր իրեն ինչ-որ արտահայտություններ թույլ տվել։ Բայց դա բացարձակ անգրագիտություն ու նոնսենս էր։ Դա վկայում է, որ այս իշխանությունն այսօր էլ չունի իրականության պատկերացում։ Այսօրվա իշխանությունը պետք է փորձեր վերադառնալ այն պայմանավորվածություններին, որ պատրաստ էր  ստորագրել Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն էլ պետք է աշխատեր վերադառնալ այն պայմանավորվածություններին, որը 1997 թվականին առաջարկում էին, և որը պատրաստ էր ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Սերժ Սարգսյանն ունի քաղաքական արդարացում, որովհետև նախագահի պաշտոնում նա փաստորեն աշխատել է իրականացնել այն ծրագիրը, որ նա մերժել է 1998 թվականին։ Այսօրվա իշխանությունը որևէ արդարացում չունի, որովհետև իր արտաքին քաղաքական ավանտյուրայով իրավիճակը հասցրել է  պատերազմի։ Այսօրվա իշխանությունը պետք է ներողություն խնդրի, ապաշխարի, բացատրի, հիմնավորի իր սխալներն ու թերությունները և ելքեր առաջարկի, եթե չի պատրաստվում հեռանալ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ  այս իշխանությունը ինչպես կոմպլեկտով եկել է, այնպես էլ կոմպլեկտով հեռանա, բայց եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի պատրաստվում հեռանալ, ապա պետք է իրավիճակի հաղթահարման բանական ծրագիր ներկայացնի։ Իսկ հիմա՝ մի օր Շուռնուխից են խոսում, մի օր՝ Դավիթ-Բեկից, հիմա էլ խոսում են Սիսիանի ինչ-որ համայնքի տարածքների սահմանազատման մասին, հաջորդ օրը Գեղարքունիքից են խոսում։ Այս իշխանությունը պետք է հայտարարի, որ ինքն առնվազն  Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի անձեռնմխելիության երաշխավորն է ու աշխատելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, վերջնական կարգավորման ուղղությամբ, կամ էլ պետք է ցտեսություն հայտնի ժողովրդին ու հայցի հասարակության ներողամտությունը։

– Ցանկացած մեկը, ով տարածք հանձներ՝ Սերժ Սարգսյան, Քոչարյան,Լևոն Տեր-Պետրոսյան, թե Նիկոլ Փաշինյան, համարվելու էր հողատու և դավաճան՝ անկախ նրանից, թե ինչ սկզբունքներով դա կլիներ։ Ուզում եմ հարցնել՝ մեր հասարակությունը պատրա՞ստ էր կարգավորման, այսինքն՝ զիջումների։

Դա բացարձակ մանիպուլյացիա է։ Հասարակության 80 տոկոս քվեն ստացած իշխանությունը ցանկացած հարց կարող էր դնել համաժողովրդական հանրաքվեի։ Եթե ժողովուրդն իրեն կմերժեր՝ թող հեռանար։ Բայց ինքը բարոյական ոչ մի իրավունք չի ունեցել այս ժողովրդին մերկ ձեռքերով տանելու 21-րդ դարի հինգերորդ սերնդի տեխնոլոգիական պատերազմի և մահվան դատապարտելու մի քանի սերունդ։ Ես մի քանի օր առաջ կարդացի մի ֆրանսիացի  թղթակցի պատկերացումն այս պատերազմի մասին. սարսափելի վիրավորական էր կարդալ, որ հայերը մեռնում էին ճանճերի պես։ Ասում է՝ թուրքական «Բայրաքթարների» դեմ հայերը ոչինչ չունեին և մեռնում էին ճանճերի պես։ Մեր ոսկի սերնդի կորստի համար ե՞ս, թե՞ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա։ Պատասխանատուն այն իշխանությունն է, որն իր ավանտյուրիստական բնույթով, անգրագիտությամբ այս երկիրը տարել է պատերազմի։ Սա նույն խելագարությունն է, ինչ որ Ավարայրի  ճակատամարտում Վարդան Մամիկոնյանն է արել՝ հայ ազնվականությանը տարել պարսկական փղերի ոտքի տակ է դրել։ 21-րդ դարում այդքան անգրագետ ու անպատասխանատո՞ւ։ Դեռ փորձում են արդարանալ ու բացատրություն գտնե՞լ։ Բանը հասել է նրան, որ հասարակության մի զգալի մասը ասում է, որ կնախընտրեր ապրել կոռումպացված երկրում, քան այսքան զոհ տալ։ Ես անձամբ կուզենայի ապրել դիկտատուրայի երկրում, զրկված լինել խոսքի ազատությունից, բայց չունենայի 5000 զոհ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում