Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսական խանդի գործոնը կա, բայց Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, ու այդ ուղղությունը մեզ համար կարևոր է

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ առաջիկայում այցեր կկատարի Վրաստանի հարևան երկրներ, որտեղ գործընկերների հետ կքննարկի երկրների միջև տնտեսական դիվանագիտությունը:

Ինչպես կառավարության նիստից հետո է հայտարարել Զալկալիանին, Վրաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խրախուսումը:

«Առաջիկայում ես այցեր կունենամ մեր հարևան երկրներ, և ամենակարևոր թեմաներից մեկը կլինի հենց տնտեսական դիվանագիտությունը, մեզ համար կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խթանումը և համատեղ այն երկրներին ներկայացումը, որտեղից հնարավոր է լրացուցիչ բեռներ ներգրավել Վրաստանի տարածքով»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զալկալիանին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հայ-վրացական հարաբերությունների կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է: «Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ հարաբերությունն ունի տնտեսական բաղադրիչի ամրացման խնդիր։ Եվ ոչ միայն ամրացման, այլև նույնիսկ կարող ենք խոսել ընդլայնման ձևավորման մասին։ Այսինքն՝ մենք  պետք է կարողանանք լուրջ տնտեսական բաղադրիչ ձևավորել երկու երկրների հարաբերություններում, որն իր բնույթով ու մասշտաբով համահունչ կլինի հայ-վրացական բնական դաշնակցային շահին, որ ունեն երկու երկրները։ Մենք գտնվում ենք տնտեսական և անվտանգային տարբեր վեկտորներում, մենք՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, Վրաստանը՝ դեպի ՆԱՏՕ ու ԵՄ, բայց մենք բնական դաշնակիցներ ենք, որովհետև ունենք հավասարաչափ վտանգներ թուրքական ռազմավարության և նաև դրա ադրբեջանական կցորդի առումով։ Վրացիներն իրենց վրա զգում են դա՝ մասնավորապես հենց Դավիթ Գարեջիի  վանական համալիրի պատմությունն է շատ հայտնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը շեշտեց՝ Հայաստանն ու Վրաստանն իսկապես բնական դաշնակիցներ են, բայց  բնական շահի  ձևակերպումն ունի բովանդակային համալրման կարիք. «Տնտեսությունն այստեղ պետք է լինի առանցքներից մեկը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն արձանագրեց՝ այսօր առաջնահերթությունները անվտանգային այլ օրակարգ են թելադրում Հայաստանի համար, բայց մենք պետք է մտածենք նաև ռազմավարական հեռանկարներն այսօրվանից սպասարկելու մասին. «Հիմա մենք արագ փոփոխվող աշխարհում ենք, և ամեն ուշացում կարող է հետագայում ունենալ խնդիրներ։ Առավել ևս՝ վրացական ուղղությունը մեզ համար ոչ միայն ռազմավարական է, այլ նաև անվտանգային խնդիրների տեսանկյունից Վրաստանի հետ աշխատանքը շատ կարևոր է։ Պետք է գտնել այդ աշխատանքն առաջ տանելու ռեսուրսները»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր արձագանքին՝ կապված հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու հետ, Բադալյանն ասաց. «Ռուսական խանդի հետ մենք գործ ենք ունենում արտաքին քաղաքական բոլոր ուղղություններով աշխատանքի դեպքում։ Հատկապես ներկայիս Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ կան խնդիրներ  գրեթե բոլոր կամ գոնե հիմնական ուղղություններով։ Արևմուտքի հետ կան խնդիրներ, իսկ Վրաստանը, ինչպես նշեցի, ձգտում է անվտանգային արևմտյան բլոկի։ Սա շատ  բարդացնում է իրավիճակը, բայց մենք այլընտրանք  չունենք։

Ռուսաստանի հետ աշխատանքում մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ  հասկացնենք՝ Հայաստանի հարաբերություններն այլ պետությունների հետ չեն կառուցվում Ռուսաստանի շահերի հաշվին, համենայնդեպս՝ Ռուսաստանի համար ռեգիոնալ վտանգներ ստեղծելու հաշվին։ Այստեղ կարող է հարց առաջանալ, որ ռուսները դրան չեն հավատում ու հարցը դնում են  շատ հստակ ու կոշտ, բայց մենք չունենք այլընտրանք, քան հաղթահարել այդ խնդիրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում