Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Առաջիկայում նման ցանկությամբ կարող է հանդես գալ նաև Ադրբեջանը. իրանագետը՝ Իրանի ԵԱՏՄ անդամ դառնալու մտադրության մասին

Իրանը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ դառնալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը.«Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ, և մեր մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- չորեքշաբթի Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Թեհրան ժամանելով՝ իրանական լրատվամիջոցներին ասել է պաշտոնյան։

2015 թվականից գործող տնտեսական միությունը, որի անդամը նաև Հայաստանն է, 5 երկիր է միավորում։ Միության անդամներն են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։

Նշենք նաև, որ 2018 թվականի մայիսին Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը համաձայնագիր ստորագրեցին, որով ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև արտահանված ապրանքների մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցվում կամ վերացվում էին սահմանափակ քանակով ապրանքների համար։ 2019 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած գործարքը նախատեսված էր երեք տարի ժամանակով, որի ընթացքում միությունը և Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առևտրի ազատ գոտու ռեժիմի անցման վերաբերյալ։

Իրանագետ, ՄԱՀՀի ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի համար ձեռնտու է. «Պարզապես ես նման նախաձեռնությունը տեսնում եմ այն կոնտեքստում, որ աշխարհը հնարավոր է  դառնում երկբևեռ՝ Չինաստանի ու ԱՄՆ-ի շուրջ։ Գուցե Իրանը նման եզրակացության է հանգել ու դրա համար էլ ցանկանում է դառնալ ԵԱՏՄ հիմնական անդամ և չունենալ այն դիտորդի կարգավիճակը, որ հիմա կա։ Իհարկե սա ընդամենը հայտարարություն է։ Պետք է հետևենք զարգացումներին, տեսնենք ինչ դիրքորոշում է ունենալու ԱՄՆ-ն, կվերադառնա՞ համաձայնագրին, թե ոչ։ՄԱԿ-ի առաջին քարտուղարը ևս հայտարարել է, որ աշխարհի երկբևեռվածության վտանգ է տեսնում ու ես ավելի շատ այս մտադրությունը այս համատեքստում եմ դիտում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Բեգիջանյանը չբացառեց, որ Իրանը նման որոշման է հանգել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի՝ ՌԴ-ում ունեցած քննարկումներից հետո. «Բոլոր դեպքերում մեզ համար սա լավ է։ Բայց նաև հիմք է տալիս ենթադրելու, որ շուտով նման պատրաստակամություն կհայտնի նաև Ադրբեջանը։ Չեմ բացառում, որ Իրանը նաև սա է հաշվի առնում։ Ինձ թվում է նաև այս հարցն է քննարկվում։ Մի բան էլ պետք է հաշվի առնենք։ Իրանում հունիսին նախագահական ընտրություններ են։ Պահպանողականները նշում են, որ եթե ԱՄՆ-ն մինչ այդ չվերադառնա համաձայնագրին, ապա վերանորոգիչների ընտրվելու շանսերը շատ քիչ են»։

Մեր այն դիտարկմանը,որ եթե Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ, կարո՞ղ ենք նշել, որ Հայաստանը այդ ակումբում բարեկամ է ձեռք բերում, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մեծ տարբերություն չի լինի։ Անգամ այս դեպքում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են։ Գուցե աջակցություն լինի Հայաստանի ինքնուրույնության պահպանման հարցում։ Բայց  կան նաև Իրանի ավելի խոշոր ու մարտավարական շահեր։ Այդ դեպքերում գուցե ստորադասվեն Հայաստանի հետ ընդհանուր շահերը։ Ամեն դեպքում՝ սա լավ է, հատկապես եթե աշխարհը լինելու է երկբևեռ։ Պարզ է, որ մենք ոչ մի բևեռի շանս չունենք»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում