Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել խստացնել կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև վարակի նոր շտամների տարածման հետ կապված սահմանափակող միջոցները,: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է Իտալիայի մարզերի միջև տեղաշարժման արգելքի երկարացման մասին՝ մինչև փետրվարի 25-ը:
Փետրվարի 14-ից «նարնջագույն մակարդակը» կհայտարարվի Աբրուցո, Լիգուրիա, Տոսկանա և Տրենտինո ինքնավար մարզերում: Այնտեղ կփակվեն թանգարանները, ռեստորանները և բարերը: Երկրի մնացած մասը կմնա «դեղին գոտում», այսինքն՝ բարերն ու ռեստորանները բաց են մինչև տեղական ժամանակով ժամը 18: 00-ն, իսկ գիշերները Իտալիայում պարետային ժամ կգործի:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր Իտալիայում գրանցվել է գրեթե 2.7 միլիոն վարակի դեպք, ավելի քան 93 հազար մարդ մահացել է վարակի հետևանքներից:









































