Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թյուր պատրանք է, թե Ռուսաստանն իրենց հետ է. Մոսկվային էլ է պետք արժանապատիվ գործընկեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։

– Տիկին Դիլբարյան, ի՞նչ զարգացումներ են հնարավոր ընդդիմադիր դաշտում այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ հասարակության լայն շերտերում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դուք ևս կողմ էիք արտահերթ ընտրություններին, հիմա ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։

Հայաստանի պետական, ներքաղաքական, նաև արտաքին քաղաքական իրավիճակն ակնհայտ ճգնաժամային է։ Ճգնաժամը հաղթահարելու ամենագործուն ճանապարհը պարբերաբար սխալներ  կատարած թիմի հեռացումն է։ Ակներև է, որ հասարակության լայն շերտերում և քաղաքական դաշտում ձևավորված է Նիկոլ Փաշինյանի թիմի հեռացման պահանջը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բոլորը կարևորում են ոչ թե այն, թե ինչ գաղափարաբանությամբ թիմ պետք է գա, այլ պարզապես՝ ով է գալու։ Հենց այս խնդիրն է, որը ճգնաժամի հաջորդ փուլի հրահրիչն է դառնում։

Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ինքնապաշտպանական խնդիրներից ելնելով անընդհատ կարևորում է և որպես բանավեճի երկրորդ առարկա դիրքավորում է Ռոբերտ Քոչարյանին կամ հավաքական ասած՝ նախկիններին։ Ակնհայտ է, սակայն, որ նախկինների մեջ էլ կա ճեղքվածք, և այնպես չէ, որ միանշանակ Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանը կամ Դաշնակցությունը։ Նախկինների թևը, որը քաղաքագիտական տերմինով կոչվում է ռևանշի ձգտող թև, հանրության մեջ վստահություն չունի։ Երկուսուկես տարի առաջ տեղի ունեցածը ցույց տվեց, որ նախկինների թևը ոչ միայն չի վայելում հանրության համակրանքը, այլ նաև շատերի կյանքն այնպես է փոխել, որ իրենց հանդուրժել անգամ չեն կարող, և իսկապես սարսափեցնում է իրենց վերադարձի հնարավորությունը։ Հոգեբանության մեջ կա շատ հայտնի մեխանիզմ, որ նա, ով հեռացել է չարացած ու զայրացած, նա վերադառնալուց հետո անպայման վրեժ է լուծելու։ Կա նաև հատուկ տերմին՝ «աբիժնիկ»։ Հիմա տեղի է ունենում գնդակը միմյանց փոխանցելու քաղաքականություն։ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարում, որ ինքը պատրաստ է մասնակցել ընտրությունների ու «կրել»։ Իմիջիայլոց, շատ կարևոր է նաև այդ եզրույթի օգտագործումը, շատ խորհրդանշական  է։ Բայց այսպես շարունակելով՝ մենք մեր պետության անվտանգային համակարգը քայքայում ենք, քաոսային իրավիճակը խորացնում։ Սա նաև ազդակ է դրսի ուժերին։ Օտար խաղերը վերջին զարգացումներից հետո Հայաստանում մեծացել են։ Հիմա  որոնումների շրջան է երկու կողմից էլ՝ Ռուսաստան ու Արևմուտք  և նաև՝ հասարակություն։ Հասարակությունն ուզում է գտնել մի քաղաքական ուժ կամ առաջնորդ, որը Հայաստանում օրինական իշխանափոխություն կիրականացնի՝ սահմանադրական ճանապարհով, ու բացի այդ, կվարի նաև հավասարակշռված քաղաքականություն։

Այստեղ շատ կարևոր է  նաև Արցախի հարցը։ Հետաքրքիր է, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես չի խոսում Արցախի հարցի կարգավորման ներկա փուլի մասին։ Եթե դու քաղաքականություն ես մտնում, պետք է հայտնես նաև քո ծրագրերի, տեսլականի մասին, և թե առկա սարսափելի իրավիճակում ինչ կարող ես անել։ Հայ հանրությունը և նաև դրսի ուժերը հաշվի կնստեն այն թիմի հետ, որը հստակ ծրագիր առաջ կքաշի թե՛ Արցախի կարգավորման և թե՛ Հայաստանի ինքնիշխանության պահպանման հետ կապված։ Կա նաև մյուս թևը, որը գնում է հավերժության, իսկ այդպես մենք ամեն ինչ կկորցնենք, կմնանք ոչ թե նույնիսկ պրոտեկտորատի, այլ նահանգի կարգավիճակում։ Ու այնպիսի նահանգի, որը չունի ո՛չ ժողովրդավարական, ոչ էլ ազգային արժեքներ։ Օբյեկտիվորեն իրավիճակը զարգանալու է  այդ ուղղությամբ, որովհետև ընտրություններ չեն  կարող չկայանալ։ Լարված իրավիճակը բերելու  է տարածաշրջանում նոր ցնցումների, որին ոչ ոք հակված չէ։ Ազգային ուղղվածություն ունեցող ուժերը համակշռելու են իրավիճակը, առաջնորդվելու են ակնհայտ ժողովրդավարության սկզբունքներով, ոչ թե Սերժ Սարգսյանի ձևած Սահմանադրությունը իրենց վրա համապատասխանեցնելով։ Բավական արագ ձեռնամուխ կլինեն հանրության տրամադրության փոփոխությանը։ Հանրությունն էլ սպասում է այդպիսի բևեռի ձևավորմանը։

– Ռոբերտ Քոչարյանն օրերս Մոսկվայում էր, և ընդհանրապես շատ ընդդիմադիրներ են ձգտում Ռուսաստան գնալ ու  ռուսական «դաբրոն» ներկայացնել Հայաստանում։ Ի՞նչ ազդեցություն ունի այս ամենը։

– Դա ընդունված ու հայտնի մարտավարություն է՝ գնալ դրսում փնտրել բարերարներ։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ այն պետությունը չէ, որ անընդհատ եկողների պետք է ընդառաջի։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը կարող են ավելի լուրջ գործընկերոջ գտնել ոչ թե նրանց շարքերում, ովքեր անընդհատ գնում-գալիս հաճոյանում են, այլ նրանց շարքերում, ովքեր ունեն արժանապատիվ պետական դիրքորոշում։ Նրանք,  ովքեր անընդհատ գալիս են ու քեզանից են ինչ-որ բան ակնկալում, չեն կարող քեզ հավասարազոր գործընկեր լինել։ Իսկ Ռուսաստանի  համար այսօր իրավիճակը բարդ է բոլոր առումներով։ Նրան Հայաստանը միշտ էլ պետք է եղել որպես կայուն գործընկեր, ոչ թե որպես խնդրարկու, որը պատրաստ է իր բոլոր խնդիրները՝  սկսած արձանի պաշտպանությունից մինչև քաղաքացիների պաշտպանություն, հանձնել իրեն, այլ պաշտպանել ինքն իրեն։ Ստեղծել պատրանք, թե Ռուսաստանն իրենց հետ է, թյուր է։ Ընդհանրապես նույն գետը երկու անգամ չեն մտնում։ Քոչարյանի այդ գետը վաղուց արդեն գոյություն չունի։ Նիկոլն էլ է նույն իրավիճակում, կարծես չի  կարողանում համակերպվել, որ այն գետը, որ իրեն բերել էր ջախջախիչ հաղթանակի, այլևս գնացել է։ Այժմ գետի երկու ափում էլ հայ ժողովուրդն է, և գետը պետք է անցնեն այն ուժերը, որոնք ունեն ազգային պետության իրական ծրագրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում