Փետրվարի 12-ին, ժամը 08։30-ին Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջ է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ժամը 16։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քարինջ գյուղի «Քարինջսար» կոչվող սարալանջին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 40 հա տարածքում։
Ժամը 20։01-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և անտառտնտեսության 7 աշխատակից։








































