Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Քրեական դատավարության նոր օրենսգիրքը շատ լավն է, բայց հարց է՝ ովքեր և ինչպես են այն կիրառելու

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Նշենք, որ ավելի քան 10 տարի է, ինչ քննարկվում էր Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը և այդպես էլ չէր ընդունվում։

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները։

Նախատեսվում է, որ վարույթի ամրագրումը լինելու է էլեկտրոնային կարգով։ Նախաքննության ամբողջ փուլը լինելու է թվային եղանակով։

Նոր նախագծով առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը։ «Մեր հանրությունը հիմա բավական նյարդային ձևով հետևում է, որ մի շարք դատավարություններով բուն գործի քննությունը այդպես էլ չի սկսվում, քանի որ կողմերը իրականացնում են իրավունքի չարաշահում՝ նույն միջնորդությունները ներկայացնելով այլ կարգով, բայց հիմա նախատեսվում է իրավունքի չարաշահման արգելքը, որը հնարավորություն է տալիս նման դեպքերում կիրառել սանկցիա»,- ասաց նախարարը։

Նոր նախագիծը նախատեսում է նաև պահեստային դատավորի ինստիտուտ, որը հատկապես ծավալուն գործերի դեպքում, երբ դատավոր է փոփոխվում, թույլ է տալիս, որ գործը չվերսկսվի, և դատավարության ժամանակ պասիվ, դիտորդի դերում գտնվող դատավորը բուն դատավորի փոփոխության դեպքում շարունակի գործը։

Հստակ պատասխանատվություն է սահմանվել քննիչի, դատախազի, հետաքննության մարմնի ղեկավարի նկատմամբ՝ իրենց գործառույթների իրականացման մասով։

Մեծացել է նախաքննության փուլում պաշտպանի դերակատարությունը։ Վերջինիս կողմից նախաքննության փուլում ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ ունեն։
Ներդրվել է փաստերի իրական կանխավարկածի ինստիտուտը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը լավ ծանոթ է օրենսգրքի առաջարկած փոփոխություններին, դրանք դրական է գնահատում, բայց խնդիր է տեսնում օրենսգիրքը կիրառողների մասով։ «Շատ լավ կարգավորումներ կան իրականում, իրավունքի տեսանկյունից շատ լավ հարցեր կարգավորվում են, բայց հիմնական խնդիրը մնացել է այն, թե դա պրակտիկայում ինչպես է կիրառվելու։ Մեր դառը փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, օրենքների կամ օրենսգրքերի ամբողջական փոփոխությունը բավականին լավ նպատակներ է հետապնդում և լավ կարգավորումներ է առաջարկում։ Ցավոք սրտի, պրակտիկայում կիրառողները շատ անհաջող կամ շատ վատ են կիրառում։ Հուսանք, որ լավ օրենսգիրքը նաև լավ կիրառողներ կունենա»,- ասաց Պապիկյանը։

Հարցին՝ այսինքն՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կարող է արդյունավե՞տ չկիրառվել չբարեփոխված դատաիրավական համակարգում, փաստաբանը պատասխանեց. «Միանշանակ՝ դատարանների և քննչական մարմինների, դատախազության վերաբերմունքը արդարադատության իրականացմանը պետք է համապատասխանի օրենսգրքով նախատեսված կարգավորումներին։ Բայց մենք ամեն օր բախվում ենք իրավիճակի, երբ նույնիսկ այս պահին գործող օրենսգիրքը, որը լավ կամ վատ ձևով կարգավորում է իրավահարաբերությունները, բայց իրավակիրառ պրակտիկայում քննչական մի մարմինը մի կերպ է մեկնաբանում, մեկ այլ մարմին՝ այլ կերպ, դատախազությունը լրիվ տարբերակված մոտեցում է ցուցաբերում։

Դատարանը մի դեպքում կարող է արդարացման դատական ակտ կայացնել, մեկ այլ դեպքում՝ մեղադրական։ Այսինքն՝ իրավակիրառ պրակտիկան հիմա էլ չի համապատասխանում օրենսգրքին։ Մենք անընդհատ բարեփոխում ու բարեփոխում ենք օրենսդրությունը, բայց իրավական հիմքերի փաստաթղթային բարեփոխումը, այդ թվում և քրեական դատավարության բարեփոխումը շատ լավ է, նախագիծը շատ լավ է, բայց խնդիրն այն է, թե ովքեր են կիրառելու և ինչպես են կիրառելու։ Եթե շարունակելու են նույն ոճով աշխատել բոլորը, այդ թվում և փաստաբանները, ապա մենք ունենալու ենք նույն կոտրած տաշտակը»։ Պապիկյանը նաև հավելեց, որ եթե համակարգը ուժ կգտնի իր մեջ այնքանով, որքանով իր գործելաոճը կհամապատասխանեցնի Քրեական դատավարության նոր օրենսգրքի կանոններին, ապա մենք օրերի ընթացքում փոփոխություն կզգանք, և կնճռոտ բոլոր գործերը կունենան իրենց հանգուցալուծումը։ «Բանալին ոչ թե օրենքի փոփոխության մեջ է, այլ կատարողի։ Բայց պետք է նշեմ, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը իսկապես լավն է, դա անհրաժեշտություն է։ Մնում է գտնել կիրառողներ»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանը ևս ողջունում է վերջապես Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի քննարկումն ու ընդունումը։ «Մի քանի անգամ այդ նախագիծը մշակվեց, բայց այդպես էլ չընդունվեց։ Այս նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները որոշակի նպատակաուղղվածություն ունեն։ Կարևոր է իրավունքի չարաշահման արգելքի սահմանումը, քանի որ բազմաթիվ կարևոր գործերով քննությունը տարիներ շարունակ ձգվում է, բայց նույնիսկ դատաքննության փուլ չեն մտնում, ինչպես, օրինակ, Մարտի 1-ի գործը։ Բայց եթե հիմա էլ կարգավորում է առաջարկվում, ապա դա պետք է լինի ողջամտության սահմաններում։ Այնպես չլինի, որ ամեն ինչ տանի նրան, որ գործը ուղղակի մեխանիկորեն քննվի ու ավարտվի։ Դատավարության ժամանակ կողմերը պետք է կարողանան իրենց իրավունքից օգտվել, լսելի լինել։ Ցանկացած տեսակի նոր կարգավորում պետք է ողջամտության սահմաններում լինի»,-ասաց Դավթյանը։

Մեր հարցին՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը հին՝ չբարեփոխված դատական համակարգում որքանո՞վ կարող է կիրառելի լինել, փաստաբանը պատասխանեց. «Ցավոք սրտի, պետք է գիտակցել, որ մեկը մյուսի հետ պետք է չկապել։ Մեկը օրենք է, որը նախկին, ներկա ու ապագա իշխանության ներկայացուցչի համար պետք է օրենք լինի։ Օրենքները նախատեսված են երկարատև ժամկետներում իրավահարաբերությունների կարգավորման համար, այլ ոչ թե իշխանության որևէ ճյուղի ներկայացուցչի անձնական շահերի համար։ Եթե դա լինում է, ապա դա արդեն իրավունք չէ, դա խուլիգանություն է։ Այո՛, ցանկացած իշխանություն բերում է օրենսդրական կարգավորումներ, բայց երբ նկատելի է, որ դա փորձ է արվում համապատասխանեցնել իրենց, արդեն անթույլատրելի է»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում