Եվրամիությունը սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով եվրոպացի երկու դիվանագետների:
ԵՄ դեսպանները Բրյուսելում մասնակցել են փետրվարի 10-ին կայացած հանդիպմանը: Եվրամիության ոչ մի անդամ պետություն առարկություն չի հայտնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ, ասել են գործակալության զրուցակիցները:









































