Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ռուսաստանից կախվածությունն այս անգամ չի խանգարի․ կարևոր հնարավորություն Հայաստանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Հետպատերազմյան այս ժամանակաշրջանում ի՞նչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար։

Նախ և առաջ ուզում եմ նշել, որ պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, Հայաստանի կողմից վավերացվել 2018-ի ապրիլին։ Մենք այն կարող էինք գործարկել արդեն մեր վավերացումից հետո։ Եվ մասամբ դա արել ենք. առանձին ծրագրեր արդեն աշխատում էին։ Հիմա վերջնականորեն վավերացվել է Եվրամիության կողմից, դա, Եվրամիության խաղի կանոնների համաձայն՝ նշանակում է, որ պայմանագրի բոլոր կետերը սկսում են աշխատել։ Այս ընթացքում էլ որոշ գործընթացներ իրականացվում էին ամենատարբեր ոլորտներում։ Հիմա կան հարցեր բարձր տեխնոլոգիաների, առևտրի, ինֆորմացիոն անվտանգության հետ կապված ու դրանք էլ կսկսեն իրականացվել։ Շատ կարևոր փուլ է սկսվում։

Փաստաթղթին մենք պետք է նայենք երկու կողմից։ Առաջին հերթին մենք կարող ենք լուծել սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք կան գյուղատնտեսության, ջրային, այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։ Դրանք բոլորը կարևոր են, որովհետև բացվելու են աշխատատեղեր։ Դա ենթադրում է սոցիալական լարվածության թուլացում, պայքար աղքատության դեմ։ Այլընտրանքային էներգիայի հետ կապված Շիրակում ու Վայքում պլանավորվում է արևային էներգետիկայի զարգացում։ Որոշ քայլեր արվել են, բայց ավելի լայնամասշտաբ կիրականցվի արդեն հիմա։ Գյուղատնտեսության ոլորտում աջակցությունը նորից կբերի աշխատատեղերի բացման, աղքատության աստիճանի իջեցման։ Կա նաև բարեփոխումների բլոկ, որ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսավորել։ Դա առողջապահության, դատաիրավական համակարգերն են, գիտություն, կրթություն։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոքր բյուջե է տրվում գիտությանն ու կրթությանը, իսկ այժմ կլինեն լուրջ ծրագրեր։ Խոսքս 50.000 դոլարի մասին չէ, այլ միլիոնավոր դոլարների։ Կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ֆինանսավորումը։ Այդ ամենը նախատեսվում է համաձայնագրով։ Նախատեսվում է նաև մասնագիտական, փորձագիտական աջակցություն։ Ես սա Հայաստանի համար շատ կարևոր եմ համարում ու ակնհայտ է, որ մեր շահերից է բխում այն իրականացնել։

– Ռուսաստանից կախվածության պայմաններում, կարծում եք, մեր իշխանություններն այն կիրականացնե՞ն։

– Կարծում եմ՝ կփորձեն իրականացնել։ Սա տնտեսական ոլորտ է և որևէ կապ չունի անվտանգային, ռազմատեխնիկական համագործակցության հետ։ Չեմ կարծում, որ ռեգիոնալ ինչ-որ խաղացող կտրուկ դեմ կլինի այդ ծրագրերին։ Համաձայնագրի իրականացման համար կամք է պետք։ Եթե իշխանություններն ուզում են սոցիալական լարվածությունը թուլացնել, աշխատատեղեր բացել, ապա կփորձեն իրականացնել։ Ես, մեծ հաշվով, խոչընդոտներ չեմ տեսնում։ Ինչքան էլ Ռուսաստանից կախվածությունը մեծ լինի, կրկնում եմ, սա մեր ուժային անվտանգության հետ կապ չունի։ Ի միջի այլոց, կա ինֆորմացիոն անվտանգության բլոկ, որը կապված է կեղծ լուրերի դեմ պայքարի հետ։ Սա մեզ համար միանշանակ ձեռնտու է ու հուսով եմ՝ դա հասկանում են նաև մեր իշխանությունները։

– Մեր հաջորդ ակնկալիքը Եվրամիությունից վիզաների ազատականացումն է։ Ինչ եք կարծում, ե՞րբ է հնարավոր։

– Հաշվի առնելով այն փաստը, որ շենգենյան վիզան այսօր ժամանակավորապես չի աշխատում՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված, մի փոքր հարցն իր ակտուալությունը չի կորցրել։ Բայց մոտավորապես կես տարուց հետո Շենգեն գոտին կվերականգնվի ու շանս կա, որ մեզ համար ևս հարցը կմտնի ակտիվ փուլ։ Մինչև համաճարակն էլ մեծ աշխատանք է տարվել։ Կա երկրորդ բաղադրիչը՝ ռեադմիսիայի հարցը։ Եթե եվրոպացիները գոհ լինեն մեր աշխատանքից, մենք էլ կստանանք ազատ վիզային ռեժիմ։ Բայց սա կես կամ մեկ տարվա հարց չէ։ Կան մի քանի նախապայմաններ, որոշ ոլորտներ, որտեղ Հայաստանն, ի միջի այլոց, վատ չի աշխատել։ Հիմա հարցը հետաձգված է ոչ թե մեր, այլ համաճարակի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում