«Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ԱՄԷ-ում ընթացող մարզական հավաքի շրջանակներում։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի մրցակիցը ԱՄԷ երկրորդ խումբը ներկայացնող «Ֆուրսան Հիսպանիա» ակումբն էր։ Բիչախչյանի սաները վստահ հաղթանակ տարան Մաքսիմ Զադերակայի, Դիմիտրիե Պոբուլիչի և Էդգար Մալաքյանի գոլերի շնորհիվ։
Թիմը Երևան կվերադառնա վաղը՝ փետրվարի 12-ին և կսկսի նախապատրաստվել VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Արարատ» – «Ուրարտու» հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։









































