Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պիտի փոխենք նաև քաղաքական գործիչների բարոյական կոդեքսը: Եթե պատգամավորը չի կարողանում ինքն իրեն սահմանափակել, ուրեմն չի կարող ընդունել օրենքներ, որոնք կսահմանափակեն պետությանն ու հանրությանը այլ գործընթացներում: Եվ այո, քաղաքական գործիչները պետք է իմանան, որ այս ամբիոնից խոսելիս կարող են շատ ծանր ֆինանսական փոխհատուցումների առջև կանգնել, եթե անցնեն էդ բարոյական կոդեքսի սահմանը: Ես միանշանակ կողմ եմ քվեարկելու օրենքի նախագծին»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































