Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը այցելել էր Հայաստանի պաշտպանության նախարարություն և հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռեգիոնալ իրողությունները, որ ստեղծվել են Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի հետևանքով: «Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից»,- ասված է դեսպան Լաքոտի հետ նախարար Հարությունյանի ունեցած զրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Առաջարկը կարո՞ղ է ենթադրել ռազմատեխնիկակա՞ն բովանդակություն, թե՞ այլ բնույթի, որն ավելի շատ կարող է պարունակել տեսական բովանդակություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: