Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում շարունակվում է հերթական նիստի աշխատաքը: Այժմ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը օրինագծի նպատակների մեջ ընդգծեց հայագիտական հետազոտությունների գերակայությունը:
Խոսելով փոփոխությունների մասին՝ նախարարը նշեց. «Անցում է կատարվում բարձրագույն կրթության որակավորման եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Ծրագրերը կարող են իրականացվել ուսանողների լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ»:
Վահրամ Դումանյանը խոսելով բուհերում ընդունելության նոր սկզբունքների մասին՝ ասաց. «Հայոց լեզու առարկայի քննությունը պարտադիր է բոլոր մասնագիտությունների ընդունելության համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































